Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

03 հուն 2026 09:27

Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու. «Հրապարակ»

Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու. «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բերդցիների «Տավուշ» հայրենակցական միության փոխնախագահ Գևորգ Սաղոյանը։

Նա ՀՀԿ-ի իշխանության տարիներին, մասնավորապես՝ 2017թվականին պաշտոնավարել է որպես Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ։ Այժմ նա ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի 122-րդ տեղում է։

Բերդից հայտնեցին, որ Գ․ Սաղոյանը բիզնեսով է զբաղվում` Երևանում բազմահարկ շենքեր կառուցում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 03․ 06․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր