Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

04 հուն 2026 09:42

Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»«Փաստ» օրաթերթի տեղեկությամբ, հունիսի 1-ի հեռախոսազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը եղել է չափազանց դժգոհ, թեև պաշտոնական հաղորդագրությունը շեշտել է զրույցի քաղաքավարությունն ու «ջերմությունը»։ Թերթը նշում է, որ Վլադիմիր Պուտինը ծննդյան շնորհավորանքից հետո ԵԱՏՄ–ԵՄ թեմայի շուրջ կրկնել է Աստանայում հնչեցրած դիվանագիտական, բայց կոշտ ձևակերպումները։

Նույն աղբյուրների համաձայն, Փաշինյանը հրահանգել է էկոնոմիկայի նախարարին «կաշվից դուրս գալ», քանի որ ռուսական սահմանափակումները չեն վերացվելու։ «Փաստ»-ը գրում է, որ նախարարն ու Փաշինյանը փորձում են ցուցադրել լուծումներ ու խոստումներ, ինչը թերթը գնահատում է որպես նախընտրական «բլեֆ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր