ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել          Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը       «Porsche Macan»-ը կnտրել է ցուցանակը, տապալել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում, կա վիրավnր    

06 հուն 2026 18:00

Կարկտահարության հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տանիքներ, ծառեր, սահմանվել է արտակшրգ ռեժի

Կարկտահարության հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տանիքներ, ծառեր, սահմանվել է արտակшրգ ռեժիՀունիսի 6-ին՝ ժամը 12։56-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում տեղացած կարկուտի վերաբերյալ։

Կարկտահարության հետևանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաներ, տների և շինությունների տանիքներ, արևային վահանակներ, ծառեր և ցանքատարածություններ։

Փրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է ստացված ահազանգերին։

Հասցված վնասները պարզելու և իրավիճակը գնահատելու նպատակով փրկարար ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները տեղում իրականացնում են համապատասխան աշխատանքներ։

Կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով՝ Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի (հերթապահությունը կտևի մինչև ուշ երեկո), հաղորդում են Ստեփանավանի համայնքապետարանից։

Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։

Համայնքապետարան-կառավարություն համագործակցության արդյունքում կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր