ՀՀ ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը, սկսվել է համապետական ընտրությունների քվեարկությունը
Այսօր՝ հունիսի 7-ին, առավոտյան ժամը 08:00-ին ՀՀ ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը. սկսվել է համապետական ընտրությունների քվեարկությունը։Քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց ընտրությունը կատարել մինչև ժամը 20:00-ն, ինչից հետո ընտրատեղամասերը կփակվեն և կսկսվի ձայների հաշվարկը։
Երեկ՝ ընտրություններից մեկ օր առաջ, երկրում հայտարարված էր «լռության օր», և ցանկացած քարոզչություն օրենքով արգելված էր։ Այսօր նույնպես մինչև ժամը 20:00-ն քարոզչությունն արգելված է:
Այս համապետական ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և 2 դաշինք։
Ընտրական գործընթացի թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու նպատակով տեղամասերում դիտորդական առաքելություն են իրականացնում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԿԸՀ-ն պարբերաբար կթարմացնի ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալները։
