Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

31 հուն 2024 23:31

Հնարավոր է արդյոք իմանալ ձեզ գաղտնալսում են, թե ոչ. Սամվել Մարտիրոսյան

Հնարավոր է արդյոք իմանալ ձեզ գաղտնալսում են, թե ոչ. Սամվել ՄարտիրոսյանՏեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք հնարավոր է, *#62# կոդը հավաքելով, հասկանալ, իրենց գաղտնալսում են, թե ոչ։

Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ այս կոդը հավաքելուց հետո երևում է այն վերահասցեավորման համարը, որը օպերատորն է կցել բաժանորդին։
Այդ համարն անհրաժեշտ է, որպեսզի երբ բաժանորդին զանգում են, իսկ նա անհասանելի է՝ հետո SMS ստանա, որ իրեն զանգել են։

«Այսինքն, սա լեգիտիմ համար է»,- նշել է նա։

Հարցին, թե ինչպես բաժանորդը կարող է իմանալ, որ իրեն գաղտնալսում են՝ մասնագետը նշել է, որ մարդը չի կարող իմանալ, որ իրեն գաղտնալսում են, որովհետև տեխնոլոգիաները հիմա առաջ են գնացել։ «Այն կտոցներն ու արձագանքը, որ կային, երբ նախկինում որևէ մեկի հեռախոսը գաղտնալսվում էր՝ հիմա չկան։

Իրականում, եթե մարդը խոսում է բաց բջջային կապով, ապա պետք է աչքի առաջ ունենա այն հանգամանքը, որ իրեն գաղտնալսում են, քանի որ Հայաստանում գաղտնալսողների թիվը քիչ չէ, ԱԱԾ, Հակակոռուպցիոն, Քննչական եւ այլն։

Ընդ որում՝ բացառված չէ, որ գաղտնալսում են ոչ թե ձեզ, այլ նրանց, ում հետ խոսում եք ու այդպիսով նաև ձեռքի հետ ձեզ էլ կարող են գաղտնալսել։ Այսինքն, եթե խոսում եք բաց կապով՝ աչքի առաջ ունեցեք, որ գաղտնալսում են ձեզ։

Ամեն դեպքում՝ ինչ որ կոդերով դա իմանալ հնարավոր չէ»,- եզրափակել է Սամվել Մարտիրոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր