Իսրայելը գիշերը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին, կան զnhեր
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հարվածներ է հասցրել և շարունակում է գրոհել շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախները Լիբանանի հարավում՝ ի պատասխան այդ կազմակերպության զինյալների կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:««Հեզբոլլահի» կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներից հետո ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել ամբողջ գիշեր և շարունակում է գրոհել հարավային Լիբանանի մի քանի շրջաններում գտնվող թիրախները՝ խոցելով «Հըզբոլլահի» ահաբեկիչներին և ահաբեկչական օբյեկտները», - ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հարվածի հետևանքով զոհվել է 16 մարդ։ Այս տվյալները բերված են ՏԱՍՍ-ին փոխանցված կառավարական արտակարգ իրավիճակների շտաբի ամփոփագրում։
«Հարրուֆ ավանի վրա օդային հարձակման զոհ է դարձել ութ խաղաղ բնակիչ, Էշ-Շարկիայում օդային հարձակման հետևանքով տուն է ավերվել, զոհվել է չորս մարդ, ևս երեքը սպանվել են Քֆար-Սիրի վրա հարձակման ժամանակ»,- նշվում է տեքստում:
Էդ-Դուվեյրից ստացվել են տեղեկություններ մեկ զոհի մասին, որը, ենթադրաբար, «Հըզբոլլահի» անդամ է, որտեղ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է մոտոցիկլետի վրա։
