Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

15 նոյ 2016 19:30

Սեյրան ջան, դու զինվորական, կուլտուրական մարդ, ես ու Լյովը չիմանանք բանակում ինչ է կատարվում, ջհանդամը․ Արամ Մանուկյան․ Տեսանյութ

ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած, զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում տալու մասին աղմկահարույց նախագծի քննարկմանը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանին՝ խոսելով  բանակում  իր ձևակերպմամբ՝ թալանի մասին: 

«Սեյրան ջան, դու զինվորական, կռված, կուլտուրական, կրթված մարդ, ես ու Լյովը չիմանանք՝ բանակում ինչ է կատարվում, ջհանդամը, բայց դու գոնե գիտես՝ ով է բանակում թալանում: Հայաստանի Հանրապետությունն ունի 150 գեներալ, մինչդեռ ԱՄՆ-ում 285 հազար մարդուն մեկ գեներալ է բաժին հասնում, այսինքն՝ ՀՀ-ում 15 անգամ մեր գեներալների թիվը գերազանցում է: Նաև կրճատենք ոստիկանությունը, սա արտաբյուջե է ու կխնայենք 100 միլիոն դոլարի չափով: Սա կոռուպցիայի դաշտ է՝ ստվեր է ծայրից ծայր: Ու այս գումարը տասն անգամ ավելի տարեք, տվեք զինվորին: Թե չէ ասում եք՝ այ-այ-այ, էդ 1000 դրամը չեք տալիս զինվորին, մինչդեռ սա մուրացկանություն է»,– ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր