21:29 - Եղանակը Հայաստանում հոկտեմբերի 23-ին         21:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 23      19:58 - Ըստ ոսկե կանոնի, պետական բյուջեի կապիտալ ծախսերը պետք է մեծ լինեն պետական բյուջեի պակասուրդից    

04 դեկ 2016 21:14

Տարիքի հետ կարևորվում է ոչ թե հաճույքի, այլ բավարարվածության զգացումը

Հարցազրույց Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
 
-Տոնը հոգեբանական տեսանկյունից ի՞նչ նշանակություն կարող է ունենալ անձի համար: 
-Տոները մի շարք կարևոր նշանակություն ունեն. նպաստում են անձի, նրա արժեքային համակարգի, աշխարհայացքի ձևավորմանը, ազգային արժեքների յուրացման և ամրապնդման հեշտ և արդյունավետ միջոց են, և իհարկե, ուրախանալու, լավ տրամադրության, համախմբելու առիթ: Տոնը իրադարձություն է, որը պարգևում է դրական հույզեր, լավատեսություն, միասնականության զգացում, ներդաշնակ հարաբերություններ, նորի սպասում, երջանկության զգացում: Այլ կերպ կարող ենք ասել, որ այն կենսական նշանակություն ունեցող պահանջմունք է անձի համար:
-Իսկ տոների ավանդույթը արդյո՞ք էական դեր ունի ընտանեկան մթնոլորտի համար: 
-Ընտանիքում կազմակերպվող տոները էապես ազդում են ընտանեկան մթնոլորտի վրա, նպաստում համախմբմանն ու փոխհասկացմանը, մտերմացնում ընտանիքի անդամներին, հիմնվելով դրական հույզերի և համատեղ գործունեության վրա: Տոնի բովանդակությունն իր հերթին արտացոլում է ընտանիքի արժեքները: Եվ եթե ուշադիր լինենք, կնկատենք, այն, թե ինչպես  կկազմակերպենք և կանցկացնենք տոնը մեծապես կախված է տոների հանդեպ մեր վերաբերմունքից, որի  ձևավորմանը նպաստում է հատկապես ընտանիքը: 
-Տարիքն ինչպե՞ս է անդրադառնում տոնի ընկալման կամ տոների հանդեպ վերաբերմունքի վրա:
-Երեխաներն առավել անմիջական են, լիարժեք ուրախանում են, երջանկություն են զգում տոներից: Տարիքին զուգահեռ մեծանում է վերահսկողությունը հուզական ասպեկտի վրա, և գերակշռում է ռացիոնալը: Կարծեք, տարիքի հետ կարևորվում է ոչ թե հաճույքի, այլ բավարարվածության զգացումը: Հաճույքն անմիջականորեն որևէ իրավիճակից, իսկ բավարարվածությունը` իրավիճակի ռացիոնալ գնահատականից առաջացած դրական ապրում է: Պատահական չէ, որ  հույզերի դրական հագեցվածությունը օգնում է երեխային առավել հեշտությամբ յուրացնել և հիշողության մեջ ամրագրել իրադարձությունը, տոնի հոգեբանությունը: 
 
 Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր