Աբովյանում բախվել են «BMW X6» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները          Զինծառայող Նարեկ Գրիգորյանը հայտնաբերվել էր կախված վիճակում․ նոր մանրամասներ ողբերգական դեպքից       Թրամփի ապագա վարչակազմը շատ արագ է ձևավորվում, կան նաև հայամետ գործիչներ    

11 հոկ 2024 23:05

Հոգեբանական ինչ պատճառներ են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը. հոկտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օր

Հոգեբանական ինչ պատճառներ են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը. հոկտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օրHayacq.com-ի hարցազրույցը ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ:

-2004թ.-ին հոկտեմբերի 11-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկեց սահմանել ընդդեմ ցավի համաշխարհային օր: Այս օրը ի՞նչ խորհուրդ ունի իր մեջ:
- Այս նախաձեռնության խորհուրդն է՝ հասարակության, մասնագետների ուշադրությունը կենտրոնացնել ցավի հիմնահարցերի իրազեկման, լուսաբանման, հաղթահարման ուղիների վրա:

-Որո՞նք են ցավի հիմնախնդիրները ժամանակակից փուլում: 
-Եթե նախկինում ցավը դիտարկվում էր որպես զգայական և հուզական տհաճ ապրում` պայմանավորված հյուսվածքի իրական կամ պոտենցիալ վնասվածքով, ապա վերջերս Ցավի ուսումնասիրման միջազգային ասոցիացիան  ներկայացրել է ցավի հետևյալ սահմանումը. «Ցավը դիսթրեսային փորձառություն է` կապված հյուսվածքի իրական կամ պոտենցիալ վնասվածքի, զգայական, հուզական, կոգնիտիվ և սոցիալական բաղադրիչների հետ»: Սահմանումն արդեն իսկ շեշտադրում է հոգեբանական գործոնների անժխտելի դերը ընդդեմ ցավի գործընթացում: Ներկայումս ցավի հիմնախնդիրների լուսաբանումը և լուծման ուղիները հնարավոր է գտնել միայն միջդիսցիպլինար (բազմամասնագիտական) մոտեցման միջոցով: 
 
-Ինչով է պայմանավորված ցավի այդչափ տարածվածությունը: 
Ցավի տարածվածությանը կարող են նպաստել մի շարք գործոններ, օրինակ` միակողմանի ախտորոշումն ու բուժումը: Քանի որ ցավը, ինչպես նշեցինք, միջդիսցիպիլինար խնդիր է, հետևաբար այն հասկանալու, հաղթահարելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում` բժշկական, հոգեբանական, սոցիալական: Եթե, օրինակ,  ցավն առաջացել է հոգեբանական գործոնից, կամ ինչպես ասում ենք, հոգեծին ցավ է, ապա դեղորայքային միջամտությունը արդյունավետ չի կարող լինել, անհրաժեշտ է անպայման ապահովել հոգեբանական խորհրդատվություն` իրական պատճառը գտնելու և հոգեբանական միջամտությամբ այն հաղթահարելու համար: 
 
-Իսկ հոգեբանական պատճառներից որո՞նք են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը: 
-Որպես առավել նպաստող գործոններ կարող ենք առանձնացնել տևական սթրեսը, դեպրեսիան, տագնապը, ալեքսիթիմիան (հույզերը բառերով ներկայացնելու դժվարություն), ցածր ինքնագնահատականը, ճնշված բացասական հույզերը, անձնային որոշ առանձնահատկություններ:
 
-Ի՞նչ ուղերձ ունեք մեր ընթերցողներին։
-Հոգ տարեք հոգեկան առողջության մասին, այդ կերպ կնվազեցնեք նաև ընդհանուր առողջության խնդիրների ռիսկը, ցավային գանգատների տարածվածությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր