Տեր Բաբկեն քահանան Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնի, Ձմեռ պապիկի, տոնածառի և այլ խորհուրդների մասին. Հարցազրույց (տեսանյութ)
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի,
Ձմեռ պապիկի ու տոնածառի նշանակության և այլ խորհրդանշող հարցերի շուրջ
Hayacq.com-ի հարցազրույցը ԱՀԹ Արաբկիր համայնքի
հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի հետ:
-Տեր հայր, խոսենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի մասին:
-Պետք է սկսել նրանից, որ հինը ավարտվում
է և նորն է գալիս: Կարևորը Սուրբ Ծննդյան խորհուրդն
է՝ երկար տարիներ մարդկությունը սպասել է, որ այն իրականություն դառնա: Հիսուսը ծնվեց
գոմում՝ մսուրքում, սա նշանակում է աստված աղքատացավ, որ մեզ հարստացնի: Նա չեկավ,
որ իրեն ծառայեն, այլ եկավ, որ ինքը ծառայի և տվեց իր ամենամեծ պատվիրանը՝ սիրեցեք
մեկդ մյուսին: Ամանորի, Սուրբ Ծննդյան ամբողջ կամարը պետք է լինի տիրոջ պատվիրանը.
«Սիրեցեք զմիմյանս»: Եթե սեղանները դնում ենք որպես պարտականություն, որպես ցուցամոլություն,
այն ոչինչ չարժի՝ դատապարտելի է, ինչ որ ունես արա այդ, բայց սիրով: Ամանորի ոգին հույսի
հավատի և սիրո տարածումն է:
-Աշխարհի շատ երկրներում Սուրբ Ծնունդը
նշվում է դեկտեմբերի 25-ին, իսկ Հայ Առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6-ին: Ինչո՞վ
է սա պայմանավորված:
-Մինչև 4-5-րդ
դարերը քանի դեռ չէր բաժանվել եկեղեցիները,
ընդհանուր եկեղեցին էլ էր նշում առաքելական կանոնների համաձայն՝ Սուրբ Ծնունդը
և Աստվածահայտնությունը՝ Մկրտությունը տոնում էին հունվարի 6-ին: Առաքելական կանոնների համաձայն տերը ծնվել է հունվարի
6-ին, բայց քանի որ դեկտեմբերի 25-ը ձմեռային արևադարձն է, երբ օրը, լույսը սկսում է երկարել և քանի որ Հռոմեական Կայսրությունում կար արևի պաշտանմունքի՝
Միթրայի տոնը և չէին կարողանում այդ հեթանոսկան պաշտանմունքից, խրախճանքներից ազատվել
դրա համար որոշվեց, որ եկել է արդարության
արեգակը՝ Հիսուս Քրիստոսը և իրենց մոտ Սուրբ ծնունդը տեղափոխվեց դեկտեմբերի
25-ին, սակայն Մկրտությունը մնաց հունվարի 6-ին: Մեր եկեղեցին մնաց հին, ճշմարիտ ակունքների
մեջ: Հունվարի 6-ին, անմիջապես պատարագից հետո, ջրօրհնեքի արարողություն է լինում,
այսինքն տիրոջ մկրտությունը Հորդանանում: Հունվարի 5-ի ճրագալույսի պատարագը խորհրդանշում
է Բեթլեհեմի աստղը, որը ազդարարում է Քրիստոսի ծնունդը: Տարվա մեջ կա երկու ճրագալույսի
պատարագ՝ մեկը Սուրբ Ծննդյան, մյուսը Սուրբ Հարության:
-Ե՞րբ պետք է այցելել ննջեցյալներին:
Արդյոք ճիշտ է Ամանորի գիշերը այցելել գերեզմաններ:
-Սուրբ Ծնունդն ազդարարում է հինգ
տաղավար տոներից առաջինը, այսինքն ամենամեծ տոնն է, փրկության աղբյուրը, ուրախությունը: Հունվարի 7-ին, որը անշարժ օր է եկեղեցին սահմանել
է, որ բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցվի, որից հետո հոգեհանգստյան կարգ կկատարվի և դրանից հետո նոր ժողովուրդը կգնա ննջեցյալների
շիրիմներին այցելության, աղոթելու:
Մանրամասները Hayacq.com-ի տեսանյութում