Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

03 փետ 2017 17:05

Արարատ Խանդոյանին պատուհանները կոտրած խուց տեղափոխելը ճնշման և լռեցնելու միջոց է՝ ցանկանում են ապացուցել, որ անպատժելիություն է. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Արարատ Խանդոյանի շահերը պաշտպանող Ընդդեմ իրավական կամայականության հ/կ փաստաբան Արա Ղարագյոզյանը խոսեց Արարատ Խանդոյանի նկատմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դրսևորվող վերաբերմունքիբ և դատական գործի ընթացքից:

Արա Ղարագյոզյանը նշեց, որ հունվարի 26-ին Արարատ Խանդոյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ներքին կանոնները խախտելու համար տեղափոխվել էր պատժախուց, որի պատուհանները կոտրված էին. «Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետը, աշխատակիցները և քրեակատարողական վարչությունն ու արդարադատության նախարարությունը տեղյակ էին նրա առողջական խնդիրների մասին։ Ինչպես գիտեք,  ՀՀ, ԼՂՀ սահմանների պաշտպանության ընթացքում Արարատ Խանդոյանը ստացել է մի շարք հրազենային վնասվածքներ, հիմա էլ նրա առողջական վիճակը վատ է,  նա գտնվում է բուժման կուրսի մեջ։ Սա առաջին դեպքը չէ, որ Արարատ Խանդոյանի նկատմամբ նմանատիպ վատ վերաբերմունք է դրսևորվում՝ երկու ամիս առաջ Արարատ Խանդոյանին կրկին տեղափոխել էին պատժախուց, որի պատուհանները կոտրված էին։ Ես ծառայողական քննություն էի պահանջել։ Քրեակատարողական վարչությունից այդպես էլ չանդրադարձան, թե ինչ հիմքով էին Արարատ Խանդոյանին պատուհանները կոտրած խուց տեղափոխել»,- ասաց Արա Ղարագյոզյանը: 

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետից պարզաբանումներ պահանջելուց հետո միայն, հունվարի 27-ի ուշ երեկոյան Արարատ Խանդոյանին տեղափոխել են նրա նախկին խուց։ Արա Ղարագյոզյանը կարծիք հայտնեց, որ սա ճնշման միջոց է, ցանկանում են լռեցնել և ապացուցել, որ անպատժելիություն է։
Արա Ղարագյոզյանը նաև ասաց, որ Արարատ Խանդոյանին, կալանավորելու և կալանքի ժամկետը երկարացնելու որշումները կբողոքարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ բողոքների պատրաստումը գրեթե ավարտին է հասնում. «Մեծ հույսեր ունեմ Եվրոպական դատարանից, որ կճանաչվի կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտումը՝ ապօրինի կալանավորում»։

Խոսելով քրեական գործի ընթացքի մասին փաստաբանը ասաց, որ Արարատ Խանդոյանի վերաբերյալ գործն այժմ քննվում է դատարանում, դատավարության համապատասխան փուլում միջնորդելու են դատարան հրավիրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև մի շարք անձանց։ Ըստ փաստաբանի՝ այն անձանց ցուցմունքով, ովքեր Արարատ Խանդոյանի հետ են եղել, կհերքվի, որ Արարատ Խանդոյանը որևէ մեկին հարվածել է կամ բռնություն է  գործադրել որևէ մեկի նկատմամբ։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր