ՀՀ-ն պետք է ՀԱՊԿ-ին վճարի կազմակերպության ընդհանուր բյուջեի 10%-ը, որը հայկական կողմն արդեն երկու տարի է չի վճարում
Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են տասը տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։«Իր տասը տոկոսը, որը պետք է վճարեր հայկական կողմը, նա արդեն երկու տարի է՝ չի վճարում»,-ասել է նա։
Վասիլևն ընդգծել է, որ բյուջեն 50 տոկոսով բաղկացած է Մոսկվայի վճարներից։ Կազմակերպության մյուս անդամներից ստացվում է տասական տոկոս։
