«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»          Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի       Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կա երեք տուժած    

20 հուն 2026 15:14

«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»

«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»Երբևէ գոյություն չունեցած ինչ-որ «Արևմտյսն Ադրբեջան» «վերադարձ» կոչեցյալի վերաբերյալ Նախիջևանում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից անցկացված, իբր, «փառատոն-համաժողովը» հիշեցնում էր փոքր-ինչ ճոխ և ավելի փայլփլուն կոլոխոզի միջոցառում, որի մասնակիցներն իրենց ինտելեկտուալ մակարդակով կոլխոզից անդին չէին անցել։ Չնայած սրան, լկտիության մակարդակը գերազանցում էր ցանկացած «ակնկալիք»։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հայաստանի Արալեզ գյուղում ծնված և արհեստածին Ադրբեջանի խորհրդարան կոչեցյալի պատգամավոր ու «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, կիսագրագետ հոխորտանքով «պահանջում էր» Հայաստանից ապահովել «վերադարձը»:

Սա է սրանց մակարդակը, և մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ՝ այն էլ բռնազավթված հինավուրց հայկական Որտվատ քաղաքում, որը բարբարոսներն աղավաղելով, անվանում են «Օրդուբադ»։ Կից՝ «Մշակ» թերթի՝ 20-րդ դ. մի էջ է, որտեղ երևում է, հայերենով հենց Որտվատ ձևը»,-գրելէ  Ոսկանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր