Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

17 փետ 2017 17:53

ՀՀԿ երիտասարդներն ու խարիզմատիկ, հեղինակություն վայելող լիդերները. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր, Հայաստանի քրիստոնեա դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը պատասխանելով Hayacq.com-ի հարցին, թե ՀՀԿ ցուցակի չնայած առաջին տասնյակում երիտասարդ դեմքեր են, սակայն ընդհանուր ցուցակում էական փոփոխություն չկա: Մյուս կողմից՝ այդ երիտասարդները ինչպե՞ս են մրցակցելու այլ կուսակցությունների, հանրությանը հայտնի խարիզմատիկ առաջատար դեմքերի հետ, ասաց. «Երբ ասում ենք սերնդափոխություն, չի նշանակում հանրությանը բացարձակ անհայտ անձանց մի հատված ցուցակներում ներգրավել: Միևնույն ժամանակ չեմ կարծում, թե այսօրվա խորհրդարանում ակտիվ գործող հանրապետական պատգամավորները, եթե անգամ տարիքով մեծ են, կարող են ետ կամ դուրս մղվել: Ընդհակառակը, քաղաքականությունը, ի տարբերություն հանրային կյանքի, որպես կանոն, ավելի պահպանողական է: Ինչ վերաբերում է ձեր նշած խարիզմատիկ լիդերներին, որոնք արժանի հեղինակություն են վայելում հանրության շրջանում, Հանրապետական կուսակցության առաջադրած թիմն ունակ է առանց կաշկանդվելու նրանց հետ բանավիճել, ներկայացնել արգումենտներ, քննարկել հանրային կյանքի կազմակերպման ամենաբարդ խնդիրները»,-ասաց Խոսրով Հարությունյանը: 
Խոսրով Հարությունյանը խոսելով ընտրական գործընթացների և հետագա զարգացումների մասին, նկատեց. «Մենք ականատես եղանք, որ կաին դաշինքներ, կուսակցությունների և անհատների միություններ, որոնք մինչև վերջին պահը բանակցում էին: Ընդ որում, իրենց ֆորմատի, ընդհանուր մարտավարական խնդիրների շուրջ: Այդ ընթացքում ձևավորվեցին և ցուցակների պատճառով փլուզվեցին որոշ պայմանավորվածություններ: Սա իմ կարծիքով ցուցիչ է: Այն կուսակցությունները, միավորումներն ու դաշինքները,  որոնք ազդեցիկ են և  վստահ են, որ պատկառելի ներկայացված կլինեն ապագա խորհրդարանում, ցուցակներում հերթականության հարցում առանձնապես անհանգստություն չկա: Ազդեցիկ դեմքերին նույնիսկ 19-րդ տեղը կբավարարի: Հերթականությունը կարևոր է այն կուսակցությունների համար, որտեղ նույնիսկ 6-7-րդ տեղերը դառնում են վիճահարույց»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր