Դեռևս վաղ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը, պետք է տեսնենք վարքագծի հիմնարար փոփոխություններ          Մայր Աթոռում խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել       Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին    

18 փետ 2017 19:11

Թուրք առևտրականները Վրաստան են ներմուծել կոշիկ՝ ներբանի տակ տիպիկ հայկական խաչի պատկեր

Արտյուշ Գրիգորյանն իր ֆեսբուքյան էջում գրել է.

Ախալքալակի տոնավաճառում վաճառվում է կոշիկ՝ ներբանի տակ տիպիկ հայկական խաչի պատկերով։ Ներմուծել են Վրաստան թուրք առևտրականները Թուրքիայից։ Բացարձակ անարգանք է քրիստոնեական արժեքների նկատմամբ։
 
Մտահոգիչ է այն, որ հայատառ գրականությունը Վրաստան տեղափոխելիս վրացական մաքսատանը հանդիպում է բազմաթիվ արգելքների, բայց քրիստոնեական երկիր Վրաստանը աչք է փակում այն հանգամանքի վրա, որ երկիր ներմուծվում է ապրանք, որի միջոցով անարգված են քրիստոնեական արժեքները։
 
Հուսով ենք՝ այս խայտակառությունը կարժանանա Հայ և հատկապես Վրաց եկեղեցու, ինչպես նաև Վրաստանի համապատասխան պետական մարմինների ուշադրությանը և կստանա համապատասխան գնահատական։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր