Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

25 փետ 2017 18:00

Շատ վիրավորներ կան, այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է. Արցախի ՊՆ-ն հակառակորդի ձայնագրություն է հրապարակել

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հակառակորդի ճամբարում այսօր՝ փետրվարի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նկարագրվում է իրավիճակը ադրբեջանական կողմում:

Ձայնագրությունում կանացի ձայնը, մասնավորապես, ասվում է.
«Ալո, ես Գյունայի հետ եմ խոսել, նա ասաց, որ շատ վիրավորներ կան: Դիրքերում իրադրությունը վատ է: Նրա տղային չեն թողել գա նշանադրության: Պատերազմ է ընթանում, նրանց հավաքել են եւ տարել Աղդամ:

Հրամանատարը չի թույլատրել: Ասել է, որ իրադրությունը շատ վատ է: Այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է:
Բայց ես որտեղից իմանամ, թե ինչու են սկսել: Ասել են, որ հիվանդանոցը լցված է վիրավորներով: Ամբողջ հողը թողում է պայթյուններից:
Սուտ է խոսում, մենակ չի եղել,շատ են եղել, թաքցնում են»:

«Այս ամենը մեկ անգամ եւս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝  արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ»,-ասված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Աննա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:

Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի»,-ասված է Արցախի ՊԲ մամուլի հաղորդագրությունում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր