Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

09 մար 2017 14:50

Ելք չկա, ոչ ոքիդ էլ չենք հավատում, որ պատերազմ եղավ, ո՞վ է գնալու կռվի. տոնավաճառի աշխատողը՝ Փաշինյանին

Ելք չկա, ոչ ոքիդ էլ չենք հավատում, որ պատերազմ եղավ, ո՞վ է գնալու կռվի, մեր նման տղերքը, բայց ոչ դուք: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Ելք» դաշինքի քարոզչական շրջայցի ժամանակ դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետեւից նետել է Մալաթիա տոնավաճառում աշխատող մի տղամարդ:

Փաշինյանը հակադարձել է. «Ես եմ գնալու»:
Տղամարդը, սակայն, քմծիծաղով հավելել է. «Ես ու իմ նման աղքատ տղերքն են գնալու կռվեն, հարուստները պատերազմ չեն գնա»:
Արդեն տոնավաճառից դուրս գալիս Նիկոլ Փաշինյանը դիտողություն է արել իր կուսակիցներին, թե լավ չեն աշխատում: Քարոզարշավ անցկացնող խումբը Նիկոլ Փաշինյանի հետ շրջել է նաեւ վարչական շրջանի բնակելի շենքերի բակերում, բայց բնակիչներն այդպես էլ բակ դուրս չեն եկել, նույնիսկ պատուհաններին չեն մոտեցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր