Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

11 մար 2017 14:40

ՍԱՍ-ի Արտակի աշխատողները «կրակն են ընկել»

Մամուլում բազմիցս գրվել է, որ Թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, իրեն պատկանող խանութների և ՍԱՍ սուպերմարկետների աշխատակիցներից պահանջել է, որ նրանք դուրս գրվեն իրենց բնակության վայրից և ժամանակավոր գրանցվեն այն համայնքներում, որտեղ իր ընտրատարածքն է: 

Hayacq.com-ի տեղեկություններով, ՍԱՍ-ի Արտակը, հիմա էլ պահանջում է աշխատակիցներից, որ ամեն մեկը ներկայացնի չորս ընտրողի անձնագրի տվյալ՝ որի դեպքում, ամեն մեկ ընտրողի համար կվճարի հինգ հազար դրամ: 

Հիշեցնենք, որ Թիվ 2 ընտրատարածքն ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքները և այս ընտրատարածքում շատ թեժ մրցապայքար է սպասվում, ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների, այլ հատկապես ՀՀԿ ցուցակով առաջադրվածների միջև: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր