Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ          Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»       Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»    

21 մար 2017 17:06

Իշխանության ճնշումները չեն ազդում «խոպան» գնացող քաղաքացիերի վրա. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբի հյուր ՀԱԿ ցուցակի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը անդրադարձավ քաղաքական  գործընթացներին ու քարոզարշավի ընթացքին: 

«Ընտրություններին ընդառաջ՝ ընդհանուր վիճակը շատ տխուր է: Մարդիկ վախեցած և ահաբեկված են: Քիչ են գալիս բակային հանդիպումներին, եկածների մեջ էլ, վախվորածություն, թշվառություն կա… Թշվառությունը համատարած է և դու ես խեղճանում դրանից: Գյուղերում, որքան հեռանում ես, ավելի խեղճ մարդկանց և մթնոլորտի ես հանդիպում, մարդիկ հացի խնդիր ունեն: Շատերը գալիս, 400-500 դրամ են խնդրում՝ ոչ թե որպես ընտրակաշառք, այլ ընդամենը օրվա հացի փող: Կան գյուղեր էլ, որտեղ դույլը 100 դրամով ջուր են վաճառում»,- ասաց Արամ Մանուկյանը: 

Նրա խոսքով, իշխանության ճնշումները չեն ազդում «խոպան» գնացող քաղաքացիերի վրա. «Խոպան գնացողներն ավելի անկախ, համարձակ են»,- ասաց Մանուկյանն ընդգծելով, որ այն մարդիկ, ովքեր աշխատում են պետական հիմնարկներում կամ գործարաններում, սուպերմարկետներում, որոնց տերերն իշխանականներ են, մարդիկ ավելի կաշկանդված են:   Վերջինս նաեւ նկատեց, որ իրենց ծրագրի խաղաղության վերաբերող կետով առավելապես հետաքրքրված են կանայք՝ հավանաբար իրենց զավակների ապագայի համար անհանգստանալով: Մեզ քիչ են ընկալում երիտասարդները, այն դեպքում, երբ խաղաղության կոնցեպցիան հետաքրքրում է առավել տարեցներին»։ 

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային՝ բանախոսը նշեց՝ ոչ մի Ալիև չի կարող դիմանալ միջազգային հանրության ճնշումներին, եթե բանակցությունները չշարունակի. «Սպիտակով խաղացողը նախաձեռնության տերն է: Ես հավատում եմ, որ եռանախագահներն ու Ռուսաստանը ցանկանում են խնդիրը լուծել: Ավելին, Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ, մանավանդ որ իրեն քիչ թե շատ թեթևացած է զգում սիրիական խնդրից»,- նկատեց բանախոսը` հավելելով, որ Արցախյան խնդրի հարցում դաշինքի կեցվածքը նման է խիստ հոր կեցվածքի՝ հնարավոր քննադատությունների գիտակցմամբ: Արամ Մանուկյանը հույս հայտնեց, որ քարոզարշավի վերջին իրենք լուրջ հաջողություն կունենան և Ազգային ժողովում Կոնգրես-ՀԺԿ դաշինքը լուրջ ներկայացվածություն կունենա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր