25-ամյա երիտասարդն առևանգել է 24-ամյա աղջկան, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել          Հայասատանն ունի՞ տարածքային պահանջներ.ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն       Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, բնակիչների՝ սեփական ուժերով նրանց հակազդելու լուրերը սուտ են. ԱՀ ԱԱԾ    

23 մար 2017 18:37

Տարբեր տղամարդիկ էլ ԱԺ-ում բռնաբարությունների մասին են խոսում, այդ հռետորաբանությունն անթույլատրելի է, անկախ նրանից՝ կի՞ն է, թե տղամարդ. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբի հյուրեր «Ելք» դաշինքի ցուցակը ներկայացնող Մանե Թանդիլյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը ներկայացնող Մարինե Քոչարյանը խոսեցին ներկա քաղաքական գործընթացների, քարոզարշավի ընթացքի, ինչպես նաեւ անդադարձան կանանց մասնակցությանը քարոզարշավին:
«Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Մարինե Քոչարյանն ասաց, որ իրենց քարոզարշավներին մարդիկ ասում են՝ «Եկեք մեր շենքի տանիքը սարքեք, եկեք մեր վերելակը վերանորոգեք: Սոցիալական խնդիրներով է սա պայմանավորված: Մարդիկ փորձում էին շենքի անունից հանդես գալ, ասֆալտապատում խնդրել եւ այլն: Սա խոսում է նրա մասին, որ մեր ժողովուրդն այսօր ապահովված չէ եւ իր ձայնը տալու համար չի նայում քաղաքական ուժերի ծրագրերին»: 
Ընտրակաշառքների հետ կապված հարցին ի պատասխան՝ Մարինե Քոչարյանն ասաց, որ շահարկումները շատ են: Մանե Թանդիլյանը չհամաձայնեց. «Իրականում դրանք ասեկոսեներ չեն, կան փաստեր: Մենք ունենք տվյալներ: Ունենք որոշակի ձայնագրություններ, բայց իրականում դրանց հետեւից գնալու ժամանակ չկա, որովհետեւ զբաղվածությունը մեծ է»: Նա ասաց, որ այդ փաստերը հավաքում են դեռ: Մանե Թանդիլյանն ասաց, որ իր հետ հանդիպումներում երբեք իրենցից գումար չեն ուզել, որովհետեւ գիտեն ումից ակնկալել այդ գումարը: Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ իրենք բավական լուրջ տոկոսներով անցնելու են ԱԺ եւ դա մեծ զարմանք է առաջացնելու շատերի մոտ: 
Բանախոսներն անդրաարձան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե «Սյունիքի մարզպետի ականջները կկտրի» և «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարանի հայտարարությանը, թե «աչքերը կհանի»:  Մարինե Քոչարյանն ասաց, որ կողմնակից է, որ կինը միայն խաղաղություն բերի: «Հեղինե Բիշարյանի այդ հայտարարությունը կոնտեքստի մեջ էր, և դա կոնկրետ անձանց էր վերաբերում: Դա ուղղված էր այդ մարդկանց, ովքեր կփորձեն իրենց արարքներով վատաբանել, ոչ թե բառացի կվերցնի և բոլորի աչքերը կհանի»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, ապա նա ասաց, որ դա չի լսել և չի կարող որակում տալ: 
Մանե Թանդիլյանը նշեց, որ իրեն դուր չի գալիս, որ շեշտադրվում է քաղաքական գործչի կին լինել:  «Տարբեր տղամարդիկ էլ Ազգային ժողովում բռնաբարությունների մասին են խոսում: Ես կարծում եմ, որ այդ հռետորաբանությունը անթույլատրելի է, անկախ նրանից՝ դա կի՞ն է, թե տղամարդ: Ես կարծում եմ, որ տիկին Զոհրաբյանի և տիկին Բիշարյանի արտահայտությունների միջև տարբերություն էականում չկա, երկուսն էլ հռետորաբանություն են օգտագործել, որը որևէ քաղաքական գործչի պատիվ չի բերում»,-ասաց նա:
Մանե Թանդիլյանը նշեց, որ «Ելք» դաշինքը քաղաքական նոր մշակույթ է բերելու ասպարեզ: «Մարդիկ կարողանալու են հպարտանալ այդ գործիչներով, նրանց կեցվածքով, նման երևույթների չեն առերեսվելու: Դա պատճառներից մեկն է, որ ես և իմ թիմը գալիս ենք քաղաքականություն, որ կարողանանք հասարակությանը բացատրել, որ քաղաքական գործիչներն այն մարդիկ են, ովքեր պետք է արտահայտեն տեսակետներ, կայացնեն դատական համակարգ, ոչ թե աչքեր հանեն կամ ականջներ կտրեն»,-ասաց նա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր