Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

28 մար 2017 18:06

Խաղաղության պայմանագիրը պապայի, մամայի արև չէ, դա լուրջ փաստաթուղթ է. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբի հյուրը`Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի թեկնածու Արման Մուսինյանը անդրադարձավ քաղաքական գործընթացներին և  քարոզարշավի ընթացքին:

«Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռքերը ծալած չի նստի, եթե երկրում լինեն ֆորսմաժորային զարգացումներ, իսկ ղարաբաղյան հարցում այնպիսի իրավիճակ է, որը կարող է լինել ֆորսմաժորային:  Ի տարբերություն մյուս ուժերի, մենք ամեն ինչ անում ենք քարոզարշավը քաղաքականացնելու համար: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո հասարակության մեջ զգացվում է, որ այն օրակարգը, որով մեր դաշինքը մտավ ընտրապայքարի մեջ, լայն քննարկումների առիթ կդառնա»,-ասաց Արման Մուսինյանը: 

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե դաշինքի առաջ քաշած խաղաղության ծրագրով  հող հանձնելու քարոզ է արվում, Արման Մուսինյանը նշեց. «Մենք ասում ենք` պատեհություն է այսօր ստեղծվել, մենք չենք ասում` դա լավ է, եթե դրանից չի օգտվում, ապա առաջիկայում մեզ սպասում են ավելի վատ փաստաթղթեր։ ՀՀ-ն լավ կանի, որ պատրաստակամություն հայտնի, գնա խաղաղության պայմանագրի ստորագրման։ Իսկ խաղաղության պայմանագիրը պապայի, մամայի արեւ չէ, դա լուրջ փաստաթուղթ է։ ՀՀ-ն իր ռազմավարությունը չպետք է պայմանավորի Ալիեւի, Ադրբեջանի ցնդաբանություններով, դա ֆունդամենտալ նշանակություն ունի մեզ համար»։ 

Այս ծրագրով հանդես գալը, ըստ Արման Մուսինյանի, իրենց վարկանիշի վրա բացասաբար չի ազդել. «Եթե դատենք մարդկանց հետ առօրյան շփումներից, կկարծեք, որ դա այնքան էլ լավ չի անդրադառնում, սակայն մարդիկ միգուցե խմբային հանդիպումներին խուսափեն դրական կարծիք հայտնելուց, սակայն քվեախցիկում, երբ ընտրողը առանձին կլինեն իր խղճի առջև, նա ճիշտ որոշում կկայացնի, քանի որ բոլորն էլ խաղաղություն են ուզում։ Իսկ խմբային հանդիպումներին կխուսափեն, քանի որ այդտեղ պաթոսը գլխին տված մի հայրենասեր կգտնվի, նրանից ու նրա ասածների սնանկությունից կքաշվի։ ՀՀԿ-ն, ի տարբերություն մեզ, վախենում է ժողովրդի հետ ազնիվ խոսել։ Պետք է հիշել` ղարաբաղյան հարցը քաղաքականությունից վեր հարց է։ Եթե խաղաղության այս ծրագիրը անընդունելի է, թող առաջարկեն իրենց տարբերակը, կամ ազնվորեն ասեն` լուծում չկա»:

Արման Մուսինյանը նաև ընդգծեց. «ՀՀԿ-ն թող հույս չունենա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀԱԿ-ը մաքրելու կամ լեգիտիմացնելու է իրեն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր