Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

07 ապր 2017 19:00

Ինչպես ազատվել ճերմակ վարսերից՝ առանց քիմիական ներկեր օգտագործելու

Մելանինը յուրահատուկ պիգմենտ է, որը պատասխանատու է մազերի գույնի համար: Այն կա բոլորի օրգանիզմում, սակայն տարբեր քանակությամբ: Օրինակ՝ սև և մուգ շագանակագույն վարսերն ավելի շատ մելանին են պարունակում, քան ավելի բաց գույնի մազերը: Տարիքի ընթացքում օրգանիզմը կորցնում է մելանին արտադրելու հատկությունը, ուստի շատերը բախվում են սպիտակ մազերի խնդրին արդեն 40 տարեկանից հետո:

Իրականում մարդկանց վարսերն ամենևին էլ սպիտակ չեն լինում, այլ թափանցիկ: Պարզապես լույսի բեկման պատճառով դրանք մոխրագույն են թվում: Մազերի վաղաժամ սպիտակումը կարող է պայմանավորված լինել վիտամինների դեֆիցիտով (B2, B3, B6, B12), սթրեսով վահանաձև գեղձի հիվանդություններով, հորմոնալ դիսբալանսով և ժառանգականությամբ:

Սա է պատճառը, որ նման խնդիրների դեպքում հարակավոր է դիմել բժիշկ-տրիխոլոգի օգնությանը: Սակայն գոյություն ունի սև թեյով մի բնական միջոց, որը կօգնի ազատվել ճերմակ վարսերից՝ առանց քիմիական նյութերով վարսերը ներկելու: Ընդ որում՝ այն հարմար է ցանկացած գույնի վարսերի համար, ուստի շիկահերները նույնպես կարող են այն օգտագործել:

Բաղադրությունը.
·6 ճ.գ. սև թեյ,
·2 լիտր եռման ջուր,
·3 ճ.գ. խնձորի քացախ:
Պատրաստման եղանակը.
·Թեյը թրմել եռման ջրի մեջ այնքան ժամանակ մինչև ջուրը սառի:
·Թուրմը քամել և մի փոքր տաքացնել:
·Ավելացնել թեյին խնձորի քացախ:

Սակայն հարկ է հիշել, որ թեյը կարող է հետքեր թողնել հագուստի վրա, ուստի պետք է շատ ուշադիր լինել:
Հարկավոր է լվանալ վարսերը, այնուհետև թեյի թուրմով 15-20 րոպե մաքրաջրել վարսերը: Պրոցեդուրայից հետո վարսերը պետք չէ լվանալ կամ չորացնել: Հարկավոր է հնարավորինս քամել հեղուկը և չորացնել վարսերը վարսահարդարիչով: Ամեն անգամ վարսերը լվանալուց հետո այս թուրմն օգտագործելու դեպքում ակնհայտ արդյունքը կերևա ընդամենը 2 շաբաթ անց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր