Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

15 ապր 2017 13:40

Ճիճվաթափության համար ամենահայտնի ու արդյունավետ ժողովրդական միջոցները

Ճիճվաթափության համար նախատեսված ժողովրդական միջոցները բազմազան են: Կիրառվում են և հոգնաների, թուրմերի ու ըմպելիքների, ինչպես նաև յուղերի տեսքով: Առհասարկ այդ միջոցառումները իրականացվում են համալիր կերպով: Ճիճվաթափության շրջանում, խորհուրդ է տրվում կիրառել  բուսական դիետաններ, որպեսզի  թեթևացվի մարսողական համակարգի աշխատանքը: Ցանկալի է  օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք  ունեն թմրեցնող ազդեցություն: ժողովրդական ճիճվաթափության միջոցներից յուրաքանչյուր բաղադրատոմսի կիրառման դեպքում խորհուրդ է տրվում նախապես  խորհրդակցել բժշկի հետ:

Մանր ճիճուների առկայության դեպքում,  խորհուրդ է տրվում պատրաստել թանձր եփուկ, որի համար անհրաժեշտ է հավասարաչափ  քանակությամբ  իրար խառնել   ոսկեհազարուկի(գետնալեղի), անթառամի ու լվածաղիկի  հումքը : Խմել բաժակի ¼ չափով ուտելուց 30 րոպե առաջ:

Ճիճուների վերացման համար(ասկարիդ, սրատուտ) օգտագործում են լվածաղկի սերմերն ու ծաղիկները: 2 բաժակ կաթի մեջ եփել  2   միջին չափի բաժանված սխտոր ու խառնել 1 ճաշի գդալ լվածաղկի  փոշի: Եփել փակ տարայի մեջ մարմանդ կրակի վրա ևս  10 րոպե եռալուց հետո: Թողնել թմվի ապա քամել: Տաք թուրմով կատարել հոգնա, ու հնարավորինս երկար այն պահել: Կատարել այնքան ժամանակ, մինչև որ մակաբույծներն ու քորը կանհետանան:

Լվածաղիկից պատրաստված դեղամիջոցները հակացուցված են երեխաների համար:
Լամբլիաները, որոնք ախտահարում են  լյարդն ու լեղապարկն անհետանում են այն դեպքում, եթե կանոնավոր կերպով օրը 3 անգամ  խմել թթված կաղամբի կես բաժակ աղի ջուրը ուտելուց 30 րոպե առաջ:

25 գրամ սխտորի շիլան, 25 գրամ ծովաբողկն ու 0.5 լիտր օղին խառնել իրար, թողնել թրմվի  մութ տեղում 10 օր, պարբերաբար խառնելով այն: Որից հետ պարունակությունը քամել իսկ նստվածքը մրզել: Լյարդի լամբլիոզի դեպքում  անհրաժեշտ է  օրական 2-ից 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ  ընդունել 1 ճաշի գդալ մի կում ջրով:

Հավասար չափաբաժիններով  իրար խառնել կարմիր բազուկի, գազարի հյութը, նեղուրն ու կոնյակը: Պահել մութ ու սառը տեղում, օգտագործելուց առաջ թափահարել  պարունակությունը:  Խոլեցիստիտ  լամբլիոզի դեպքում  օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ ընդունել կես բաժակ պատրաստված թուրմից:

Խոշոր ու  երկար ճիճուների դեպքում  անհրաժեշտ է մեծ քանակությամբ ուտել մանրացված հունական ընկույզ մեղրի հետ:
4 ճաշի գդալ մանրացված հունական ընկույզը լցնել  1 բաժակ մի փոքր աղի եռացրած ջրի մեջ, թողնել թրմվի 30 րոպե ու քամել: Պատրաստված թուրմը հարկավոր է խմել օրվա  ընթացքում:

Փոշիացնել կիտրոնի սերմերն ու օրը 2-ից 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ  տաք ջրով ընդունել 2-ից 3 գրամ այդ փոշուց Ճիճվային ինվազիայի դեպքում  անհրաժեշտ է օրական 3 անգամ ուտելուց 30 կամ 40 րոպե առաջ ընդունել  1 ճաշի գդալ հունական ընկույզի յուղ:
Տանձի սերմերը համարվում են  ստամոքսն ամրապնդող ակտիվ  ճիճվաթափող միջոցներ:

Ճիճուների առկայության դեպքում խորհուրդ է տրվում ընդունել  մեղրի կամ շաքարի հետ խառնած  ու ջրով բացած բողկի հյութ (հակացուցված է սրտի  ու լյարդի հիվանդությունների դեպքում):

Ճիճուներից ազատվելու համար շատ օգտակար են  նաև դդումի թարմ սերմերը: Առաջին ընդունման դեպքում անհրաժեշտ է 2 բաժակ կեղևից մաքրած դդմի սերմերն օգտագործել 2 բաժակ ջրի հետ, որի ընդունումից 2 ժամ հետո հարկավոր է ընդունել որևէ թուլացնող միջոց:
Աղբյուրը՝ med2.ru

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր