Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

05 հուլ 2017 14:50

Ճիճվաթափության համար ամենահայտնի ու արդյունավետ ժողովրդական միջոցները

Ճիճվաթափության համար ամենահայտնի ու արդյունավետ ժողովրդական միջոցներըՃիճվաթափության համար նախատեսված ժողովրդական միջոցները բազմազան են: Կիրառվում են և հոգնաների, թուրմերի ու ըմպելիքների, ինչպես նաև յուղերի տեսքով: Առհասարկ այդ միջոցառումները իրականացվում են համալիր կերպով: Ճիճվաթափության շրջանում, խորհուրդ է տրվում կիրառել  բուսական դիետաններ, որպեսզի  թեթևացվի մարսողական համակարգի աշխատանքը: Ցանկալի է  օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք  ունեն թմրեցնող ազդեցություն: ժողովրդական ճիճվաթափության միջոցներից յուրաքանչյուր բաղադրատոմսի կիրառման դեպքում խորհուրդ է տրվում նախապես  խորհրդակցել բժշկի հետ:

Մանր ճիճուների առկայության դեպքում,  խորհուրդ է տրվում պատրաստել թանձր եփուկ, որի համար անհրաժեշտ է հավասարաչափ  քանակությամբ  իրար խառնել   ոսկեհազարուկի(գետնալեղի), անթառամի ու լվածաղիկի  հումքը : Խմել բաժակի ¼ չափով ուտելուց 30 րոպե առաջ:

 

Ճիճուների վերացման համար(ասկարիդ, սրատուտ) օգտագործում են լվածաղկի սերմերն ու ծաղիկները: 2 բաժակ կաթի մեջ եփել  2   միջին չափի բաժանված սխտոր ու խառնել 1 ճաշի գդալ լվածաղկի  փոշի: Եփել փակ տարայի մեջ մարմանդ կրակի վրա ևս  10 րոպե եռալուց հետո: Թողնել թմվի ապա քամել: Տաք թուրմով կատարել հոգնա, ու հնարավորինս երկար այն պահել: Կատարել այնքան ժամանակ, մինչև որ մակաբույծներն ու քորը կանհետանան:

 

 

Լվածաղիկից պատրաստված դեղամիջոցները հակացուցված են երեխաների համար:

 

Լամբլիաները, որոնք ախտահարում են  լյարդն ու լեղապարկն անհետանում են այն դեպքում, եթե կանոնավոր կերպով օրը 3 անգամ  խմել թթված կաղամբի կես բաժակ աղի ջուրը ուտելուց 30 րոպե առաջ:

 

25 գրամ սխտորի շիլան, 25 գրամ ծովաբողկն ու 0.5 լիտր օղին խառնել իրար, թողնել թրմվի  մութ տեղում 10 օր, պարբերաբար խառնելով այն: Որից հետ պարունակությունը քամել իսկ նստվածքը մրզել: Լյարդի լամբլիոզի դեպքում  անհրաժեշտ է  օրական 2-ից 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ  ընդունել 1 ճաշի գդալ մի կում ջրով:

 

 

Հավասար չափաբաժիններով  իրար խառնել կարմիր բազուկի, գազարի հյութը, նեղուրն ու կոնյակը: Պահել մութ ու սառը տեղում, օգտագործելուց առաջ թափահարել  պարունակությունը:  Խոլեցիստիտ  լամբլիոզի դեպքում  օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ ընդունել կես բաժակ պատրաստված թուրմից:

 

 

Խոշոր ու  երկար ճիճուների դեպքում  անհրաժեշտ է մեծ քանակությամբ ուտել մանրացված հունական ընկույզ մեղրի հետ:

 

 

4 ճաշի գդալ մանրացված հունական ընկույզը լցնել  1 բաժակ մի փոքր աղի եռացրած ջրի մեջ, թողնել թրմվի 30 րոպե ու քամել: Պատրաստված թուրմը հարկավոր է խմել օրվա  ընթացքում:
Փոշիացնել կիտրոնի սերմերն ու օրը 2-ից 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ  տաք ջրով ընդունել 2-ից 3 գրամ այդ փոշուց :

 

 

Ճիճվային ինվազիայի դեպքում  անհրաժեշտ է օրական 3 անգամ ուտելուց 30 կամ 40 րոպե առաջ ընդունել  1 ճաշի գդալ հունական ընկույզի յուղ:

 

 

Տանձի սերմերը համարվում են  ստամոքսն ամրապնդող ակտիվ  ճիճվաթափող միջոցներ:
Ճիճուների առկայության դեպքում խորհուրդ է տրվում ընդունել  մեղրի կամ շաքարի հետ խառնած  ու ջրով բացած բողկի հյութ (հակացուցված է սրտի  ու լյարդի հիվանդությունների դեպքում):

 

 

Ճիճուներից ազատվելու համար շատ օգտակար են  նաև դդումի թարմ սերմերը: Առաջին ընդունման դեպքում անհրաժեշտ է 2 բաժակ կեղևից մաքրած դդմի սերմերն օգտագործել 2 բաժակ ջրի հետ, որի ընդունումից 2 ժամ հետո հարկավոր է ընդունել որևէ թուլացնող միջոց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր