Սերժ Սարգսյանն արդեն «դաբրո» է տվել նոր ԱԺ հավանական պատգամավորներին
Նորընտիր ազգային
ժողովի ՀՀԿ-ական պատգամավորների հավանական
ցանկը արդեն հայտնի է:
Այդ են վկայում Hayacq.com-ի այն տեղեկությունները, համաձայն որոնց պոտենցիալ խորհրդարանականներից պահանջում են լուսանկարներ և մանդատների համար այլ անհրաժեշտ
տվյաներ:
Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության ԱԺ-ն իր առաջին նիստը պետք է անցկացներ ապրիլի 27-ին, բայց քանի որ մինչ երեկ Սահմանադրական դատարանը քննում էր ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը, այդ օրը տեղափոխվել է մայիսի 18-ին:
Նշենք, որ երեկ՝
ապրիլի 28-ին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով Սահմանադրական դատարանը բացասական որոշում կայացրեց:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները հատուկ էին ձգձգում ՍԴ որոշման հրապարակումը, որպեսզի ԱԺ նիստերը չմեկնարկեին մինչև մայիսի 14-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրությունները: Բանն այն է, որ ըստ այդ տեղեկությունների՝ իշխանական վերնախավը հատկապես Երևան քաղաքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ու առավելագույն ձայներ ապահոված թեկնածուներին հանձնարարել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ աշխատել քաղաքապետի իրենց թեկնածու Տարոն Մարգարյանի գլխավորած ավագանու ցուցակի համար: Միայն դրանից հետո Սերժ Սարգսյանը կորոշի, թե Երևան քաղաքում գտնվող չորս ընտրատարածքներից հատկապես որ թեկնածուին կտանի ԱԺ: