Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 11-ի համար          Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ»       Դեսպանահավաքին կոշտ զգուշացումներ են եղել, հատուկ շեշտվել է Հայաստանը․ «Հրապարակ»    

06 մայիս 2017 19:15

Ալեն Դելոնն ավարտում է կարիերան

 
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտնել է, որ աշնանը կնկարահանվի իր վերջին ֆիլմում, որը կպատմի սիրա պատմության մասին, և վերջնականապես կավարտի իր կարիերան: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Parisien» թերթին:
Լեգենդար կինոդերասանը, ով 81 տարեկան է, ֆիլմում չի նկահարանվել 2008 թվականից:

«Սա կլինի իմ ամենավերջին ֆիլմը, ես նման եմ բռնցքամարտիկին, ով չի ցանկանում ավել մարտ անցկացնել, և չեմ նկարահանվի ավելորդ ֆիլմում»,- նշել է նա:

Դելոնի խոսքով՝ ինքը կցանկանար նկարահանվել դերասանոհի Սոֆի Մարսոյի հետ, սակայն դերասանուհին այլ նախագիծ ունի, դրա համար նկարահանման հրապարակում վերջին ֆիլմում Ալեն Դելոնի գործընկերը կդառնա Ժյուլետ Բինոշը:
«Նա հրաշալի դերասանուհի է, ինձ շատ է դուր գալիս»,- խոստովանել է Դելոնը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր