Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

20 հուն 2016 23:21

Պատերազմի վերսկսման կամ անդորրի պահպանման բանալին գտնվում է Մոսկվայի ձեռքերում

Այսօր Սանկտ-Պետերբուրգում ԼՂՀ կարգավորման խնդրի հետ կապված կայացավ Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպում: Թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց քաղաքագետ, փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոման Մելիքյանի հետ: 

-Պարոն Մելիքյան ինչպե՞ս կգնահատեք Սանկտ-Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև-Պուտին   եռակողմ հանդիպումը: Այս հանդիպումը ինչպե՞ս կանդրադառնա ԼՂՀ խնդրի հետագա զարգացման վրա: 

-Հանդիպումը նախատեսված էր և կայացավ մեծապես ճնշումների ներքո, քանի որ, ըստ էության, ո'չ ադրբեջանական կողմը, ո'չ էլ հատկապես հայկական կողմը որևէ դրական տեղաշարժ  դրանում չէին տեսնում և մոտ շրջանում դժվար էլ տեսնեն: Սակայն հանդիպումը դրական կարելի է որակել կողմերի համար գոնե նրանով, որ այն թեկուզ և դեկլարատիվ բնույթ է կրում իր որակական տեսակետից, սակայն ենթադրում է դինամիկա, այլ ոչ ստատիկա,  քանի որ բանակցությունների սառեցումը և բանակցային գործընթացի կասեցումը կամ դադարեցումը միանշանակ պատերազմ վերսկսելու հիմնական շարժառիթն է հանդիսանում:   
Ըստ էության, ռուսական կողմը ձեռնամուխ է լինում աստիճանաբար կենտրոնացնելու ԼՂ հակամարտությունն իր անմիջական և, ըստ էության, միանձնյա վերահսկման տիրույթներում, ինչի մասին առնվազն խոսում է այն փաստը, որ հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող հիմնական կառույցը` ԵԱՀԿ-ն, դեռևս հանդիպումից օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որ տեղյակ չէր հանդիպման մասին և որևէ կողմից հրավերք չէր ստացել: Փոխարենը` տարբեր աղբյուրներ, այդ թվում նաև` պաշտոնական, բացեբաց հայտարարում էին Սանկտ-Պետերբուրգում սպասվող եռակողմ  հանդիպման մասին:  Այս և վերջին շրջանում դիտարկվող ռուսական կողմի կտրուկ ակտիվացումը, ավելին` դիրքային ամրապնդումը  խնդրի շուրջ կարող է փաստել մեկ բան. Ռուսաստանի վրա Արևմուտքի կողմից օրեցօր ավելացող ճնշումները ստիպում են Մոսկվային կտրուկ քայլերի դիմել, քանի որ Ուկրաինայից և Սիրիայից հետո երրորդ ճակատը մեծապես կարող է հենց Հարավային Կովկասը լինել, որն էլ, կորցնելով, Ռուսաստանը փաստացի կկորցնի իր երբեմնի կայսրության վերջին հանգրվանը: 

Բացի դրանից, Ռուսաստանը խնդիր ունի ներգրավելու ԵԱՏՄ նաև Իրանին, որի տեսակարար կշիռն աշխարհում, հատկապես պատժամիջոցների վերացումից հետո, ավելի ու ավելի է մեծանում, ինչի  արդյունքում էլ Մոսկվայի համար ավելանում է նաև   Իրանին կորցնելու վտանգը: Ուստի այս ամենի համատեքստում ԼՂ հակամատության խնդրի լուծումը ռևերսորեն ստատուս-քվոյից վերածվում է   անկանոն և անկայուն ստատուս-քվոյի, երբ Ադրբեջանին ԵԱՏՄ ներքաշելու և Իրանի հետ Անդրբեջանի տարածքով անմիջական ցամաքային կապ հաստատելու նպատակը դառնում է ռուսական շահի համար գերկարևոր, հատկապես, երբ մեծանում է Բաքվին կորցնելու  և Ադրբեջանական տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայաններ տեղադրելու հնարավորությունների վտանգը, մեծապես, եթե հաշվի առնենք այն,  որ արդեն իսկ ստեղծվել և արագ կերպով զարգանում է ՆԱՏՕ-յի հովանու ներքո գործող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմաքաղաքական կառույցը: Այս ընդհանուր տիրույթներից ելնելով էլ` ռուսական իսթեբլիշմենտը, ըստ էությամբ,  ցանկանում է Հայաստանի դիրքերի որոշակի թուլացմամբ` ի վնաս հայկական շահի` տարածքների զիջմամբ և Ռուսաստանի կողմից ՀՀ օդային տարածքների միանձնյա կամ մասնակի կառավարման հնարավորությունների ձեռքբերման արդյունքում սիրաշահել Ադրբեջանին ներգրավելու ԵԱՏՄ՝ ի ցանկություն, որպեսզի ապագայում այդ կառույցում տեսնի նաև Թեհրանին:  

-Վիենայի հանդիպումից հետո համաձայնություն էր ձեռք բերվել, կրկին հանդիպել և ձեռք բերված պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերել: Այս հանդիպումը կարո՞ղ է վճռորոշ լինել: 

-Այդ հանդիպումը, իհարկե, կրում է ժամանակավոր բնույթ: Այն երբևէ վճռորոշ չէր էլ կարող լինել: Առնվազն կարելի  է փաստել երկու պոստֆակտում. մեկը վերաբերում է նրան, որ Ադրբեջանին որևէ մեկը պաշտոնապես չդատապարտեց թե' ռազմական ագրեսիա նախաձեռնելու, թե' ցեղասպանության իրականացման մտադրությունների և գործառույթների առաջմղման, հատկապես` ռազմագերիների խոշտանգումների և սպանության, խաղաղ բնակչությանը բնաջնջելու, պատերազմ հրահրելու և այլոց համար, ինչն էլ առիթ ստեղծեց ադրբեջանական վերնախավի համար, անմիջապես Վիենայից վերադառնալուն պես` նոր սադրիչ գործողություններ նախաձեռնելու և նախանշելու համար: Պարզ է, որ Ադրբեջանը շարունակելու է իմիտացիոն իր պահվածքը՝ նա երբևէ չի համաձայնվի սահմանին մոնիթորինգային վերահսկիչ մեխանիզմերի տեղադրման գաղափարի իրականացման հետ, որին թեև տվել է իր համաձայնությունը: Ինչ խոսք, այսօր էլ տեսնում ենք սահմանին և' դիվերսիոն հարձակումներ, և' կրակոցներ, և մասշտաբային զորավարժություններ, օրինակ` հատկապես, օրեր առաջ Բաքուն ներգրավել էր մի քանի հազար զինվորական և զինտեխնիկա:  
Ըստ էության, Ալիևին հաջողվեց հաղթահարել կարևոր մեկ բան` մտավախությունը, ինչից նա առավելապես վախենում էր կամ փորձում էր զերծ մնալ. դա միջազգային դատապարտումն է, հատկապես` պատժամիջոցները: Չէ որ չգտնվեց գեթ մեկ կառույց կամ երկիր, բացի Չիլիից, որը պաշտոնապես կդատապարտեր ադրբեջանական ագրեսիան: Եվ երկրորդ պոստֆակտումը վերաբերում է նրան, որ մեզ չհաջողվեց հասնել նրան, որպեսզի գոնե մեկ երկիր ճանաչեր ԼՂՀ անկախությունը` օգտվելով ակնառու չարաբաստիկ ադրբեջանական ագրեսիայի գործոնից: Փոխարենը` Ալիևը որոշակիորեն ամրապնդեց իր լեգիտիմության դիրքերն իր երկրում, ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, որն էլ, իհարկե, մշակված պլանի համաձայն էր:  

-Ըստ  Ձեզ` որքա՞ն կտևի հարաբերական անդորրը շփման գծում: Արդյոք Ադրբեջանը չի սանձազերծի նոր լարվածություն:

-Ցավոք, պատերազմի վերհսկսման կամ անդորրի պահպանման բանալին այս պահին մեծապես գտնվում է Մոսկվայի ձեռքերում: Կախված նրանից, թե որքան կբավարարվեն վերջինիս ամբիցիաները, այդքանով էլ պայմանավորված, ավելին` հիմնավորված  կլինի անդորրն առաջնագծում: Մեկ բան պարզ է և այն չի հակասում նաև արևմտյան քաղաքական էլիտաի հիմնարար կարծիքին. Ռուսաստանը դեռևս չի կորցրել կողմերի (և' Հայաստանի, և' Ադրբեջանի) վրա գերազդեցություն ունենալու հնարավորությունները: Եվ թեպետ կգտնվի  տեսակետ, ըստ որի` Ադրբեջանը լռիվ անկախ է և ինքնակամ է գործում, սակայն, վերջինս քաջ գիտակցում է, որ, ընդդիմանալով Մոսկվային, նա պարզապես կխթանի Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազայի հիմնմանը, որն այս անգամ ուղղված կլինի դեպի Բաքու և Նախիջևան, ինչն էլ մեծապես վերջնակետի կհասցնի ԼՂ հակամարտության հիմնախնդիրը: Հետևաբար, պրոռուսական կողմնորոշմամբ օժտված ալիևյան վարչակազմը շարունակում է գնալ Մոսկվայի հետ առավելապես մերձեցման, հարաբերությունների ամրապնդման (ընդուպ մինչև դաշնակցային) քաղաքականության ուղղությամբ` իր խորամանկ քայլերով փորձելով սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ` օգտագործելով ցանկացած առիթ, հատկապես` սպառազինության ձեռքբերման ուղղությամբ:  Սակայն այս պահին այդ սցենարն աստիճանաբար դառնում է իրականություն….

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր