Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

10 մայիս 2017 15:00

10 հազար դրամ վերցնողները պետք է իրենց վրեժը լուծեն նրանցից, ովքեր դրդում են գնալ այդ քայլին. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը խոսեց քարոզարշավի ընթացքից: 

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում, Երեւանում, որեւէ նոր բացթողում, խնդիր չի հայտնաբերել, բոլոր խնդիրներին ծանոթ է եղել անցած տարիներից՝ պատգամավորական գործունեությունից: Ուրախ է եւ պարտավորված, որ հատկապես կին ընտրողներն են իրեն դրական վերաբերվում: Զարուհի Փոստանջյանը խոստանում է, որ «Երկիր ծիրանիի» հաղթանակի պարագայում քաղաքապետարանում կադրային ջարդ չի լինելու. «Բոլորին կանչում եւ ասում են`«եթե ձայն չապահովես, կմնաս անգործ»: Նրա պնդմամբ, Իրենք բոլորի հետ խոսելու են կարգ ու կանոնի, հաշվետվության լեզվով. «Բոլոր մասնագետներին պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգում պետք է օգտագործել»:

 Խոսելով «Ելք» դաշինքի գործողությունների մասին Զարուհի Փոստանջյանը ասաց, որ «Ելք» դաշինքն անցավ իշխանության կողմը, երբ ընդունեց ԱԺ ընտրությունների արդյունքները, իսկ հիմա շարունակում է այդ գործընթացը. «Երբ նրանք հայտարարեցին, որ փաստացի ճանաչում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հաստատեցին, որ շարունակում են համագործակցությունը իշխանությունների հետ»,-ասաց Փոստանջյանը և հավելեց, որ «Ելք» դաշինքը դեռ իր քննությունը լիարժեք չհանձնած, արդեն ձախողեց երկրորդ փուլը»:Նրա խոսքով, «Ելք» դաշինքը պատրաստ է շարունակել համագործակցությունը իշխանությունների հետ, Նիկոլ Փաշինյանը վերցրել է պատգամավորի մանդատը, իսկ «Երկիր Ծիրանիի» միակ խնդիրը Հանրապետականի դեմ պայքարն է:

«Ընտրակաշառքի դեմ պայքարելու համար, այլ ընտրակաշառք առաջարկելը չեմ կարծում, որ ճիշտ է, հակառակը`քրեորեն պատժելի արարք է: Ասում են`կգանք իշխանության, մենք ընտրակաշառք կառաջարկենք: Դա սխալ է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը`անդրադառնալով «Ելք» դաշինքի 15 հազարական դրամների մասին հայտարարությանը: 

Հարցին, թե արդյոք «Երկիր Ծիրանին» կվերցնի ավագանու մանդատները, եթե մեծամասնություն չլինի, Փոստանջյանը պատասխանեց. «Մենք գնում ենք վերցնենք իշխանությունը, մենք գնում ենք մեծամասնություն վերցնելու, «եթե»-ներով չենք խոսում: Այլ ճանապարհ չունենք, այլընտրանք չունենք»:

  «Երկիր ծիրանիի» քարոզարշավի եզրափակիչ ակորդը կկայանա ամսի 12-ին, երեկոյան ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում: Զարուհի Փոստանջյանը եւ Ռուբեն Հախվերդյանը «Երկիր ծիրանիի» համակիրներին հրավիրում են հանրահավաք համերգի եւ երթի: Նրանք կոչ կանեն երեւանցիներին`ամսի 14-ին գնալ ընտրատեղամասեր`մարտի, եւ պայքարել սեփական իրավունքների համար: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր