Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»          Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից       Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար    

11 մայիս 2017 16:05

Նիհարում ենք մեկ գիշերվա ընթացքում

 Նիհարում ենք մեկ գիշերվա ընթացքում
Այս  ըմպելիքը  կօգնի բոլոր նրանց, ովքեր տառապում են ավելորդ կիլոգրամներից: Մեկ օրում կարող եք նիհարել 1-1.5 կգ:  
Հյութի պատրաստման եղանակը.
Մաքրեք կոճապղպեղը, կտրատեք մանր կտորների և դրեք կաթսայի մեջ: Խնձորների վրա մի փոքր կտրվածքներ արեք և կիտրոնի կեղևի ու դարչինի ձողիկների հետ լցրեք կոճապղպեղով կաթսայի մեջ: Վրան 4-5 լ ջուր ավելացրեք, հասցրեք եռման ջերմաստիճանի և եփեք ամբողջը 3 րոպե: Հանեք կրակից և քամեք: Կափարիչը ծածկեք և սպասեք՝ մինչև հյութը փոքր-ինչ գոլանա: Հյութին ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը:
Հյութը ոչ միայն՝ սնուցում է օրգանիզմն անհրաժեշտ տարրերով, վիտամիններով և միկրոէլեմենտներով, այլև՝ թույլ է տալիս ազատվել մի քանի անցանկալի կիլոգրամներից: Հյութը չափազանց արդյունավետ է իր բաղադրության մեջ մտնող խնձորի, կոճապղպեղի և մեղրի շնորհիվ: Սակայն պետք է հիշել, որ արդյունքի կհասնեք միայն կանոնավոր կերպով հյութն օգտագործելու դեպքում: Կոճապղպեղը, ինչպես հայտնի է, ամրացնում է իմունային համակարգը, լավացնում է արյան շրջանառությունն ու մաքրում է օրգանիզմը: Այս հատկանիշների շնորհիվ կոճապղպեղն իջեցնում է մարմնի քաշը, ինչպես նաև՝ լավացնում է մաշկի վիճակը: Կիտրոնը վիտամին C-ի աղբյուր է: Մեղրը մի շարք սննդարար տարրերի աղբյուր է: Դարչինը լավացնում է արյան շրջանառությունն ու մաքրում է օրգանիզմը: Խնձորը  վիտամինների և երկաթի աղբյուր է:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր