Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

18 մայիս 2017 22:30

Հաջողության հասնելու գաղտնիքները

 Հաջողության հասնելու գաղտնիքները
Կյանքում բոլորն էլ ցանկանում են հասնել հաջողության, լինել հարուստ, ապրել լավ, հետ չմնալ կյանքի ամեն տեսակ հաճույքից, նվաճել շատ բարձունքներ ու լինել հայտնի։
Մենք առանձնացրել ենք հաջողության հասնելու 5 գաղտնիք:
1. Ձեր առաջ դրեք նպատակներ և հասեք դրանց: Այդ նպատակները կստիպեն Ձեզ գործել և հասնել հաջողության:
2. Ձեր ծրագրերը գաղտնի պահեք: Հիշե՛ք, ինչքան շատ պատմեք Ձեր ծրագրերի մասին, այնքան այն անիրական կդառնա: Ամբողջ հարցը նրանում է, որ ծրագիրը համարվում է տվյալ մարդու մտահաղացումը, էներգետիկան:
3. Որևէ բանի համար մի զղջացեք: Շատ մարդիկ սիրում են հիշել անցյալի անհաջողությունները, որոնք ազդեցություն են ունենում ապագա գործնեության վրա: Պարզապես հասկացեք, որ անցյալում սխալ եք եղել և այժմ գործեք այլ կերպ:
4. Հետևեք ձեր խոսքին: Դուք երբևէ փորձել եք լսել, թե ինչպես եք խոսում ձեր ընկերների, գործընկերների և ընտանիքի անդմաների հետ, եթե ոչ, ապա փորձեք ձայնագրել և լսել: «Քանի անգամ պետք է քեզ ասեմ», «Դուք ոչնչի չեք հասնի», նմանատիպ խոսքերը ազդում են ձեր կայացման և շրջապատի կարծիքի վրա:
5. Հաղթահարեք ծուլությունը: Ծուլությունը հաղթահարելու լավագույն միջոցը հետաքրքիր աշխատանքով զբաղվելն է: Նախկինում անհաղթահարելի թվացող գործերը փորձեք մաս առ մաս կատարել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր