Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

24 մայիս 2017 15:00

Սեռավարակների տեսանկյունից տղամարդիկ ավելի վախկոտ են, իսկ կանայք ավելի զգայուն. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում մաշկավեներոլոգներ Կարեն Վարդանյանը և Հովհաննես Հովհաննիսյանը խոսեցին սեռավարակների խնդրահարույց հարցերի շուրջ:
Բանախոսները նշեցին, որ ինչպես ամբողջ աշխարհում Հայաստանում նույնպես սեռավարակներից ամենատարածվածը խլամիդյաներով տարածված սեռավարակներն են: 
Այն կարծիքը, թե լողավազաններում հնարավոր է վարակվել սեռավարակներով մասնագետները հերքեցին նշելով, որ սեռական ինֆեկցիաների հարուցիչները կենդանի օրգանիզմից դուրս կենսունակ չեն. դրանք, որպես կանոն, չեն կարող երկար ապրել քլորացված ջրում և օդում: Այսպիսով՝ լողավազանի ջրում չեն կարող բավարար քանակով վիրուսներ կամ բակտերիաներ լինել, որ արյան կամ սեռական օրգանների մեջ թափանցելով՝ կարողանան ինֆեկցիայի զարգացման բերել: Նման վարակման նույնիսկ տեսական վտանգը նվազագույն է և պրակտկայում նման դեպքեր պարզապես չեն պատահում:
Լողավազանում սեռավարակով հնարավոր է վարակվել միայն սեռական հարաբերության դեպքում. «Ես մշտապես ասում եմ, որ լողավազանից չեն վարակվում, վարակվում են լողավազանում և վարակի աղբյուրը ոչ թե ջուրն է, այլ մեկ այլ մարդու հետ սեքսը»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Մասնագետների խոսքով՝ լողավազանում ավելի շատ վտանգ կա սնկային և աղիքային տարբեր վարակներ ձեռք բերելու: Առաջինից խուսափելու համար խորհուրդ է տրվում լողավազանի տարածքում մշտապես հողաթափով քայլել, իսկ երկրորդից խուսափելու համար՝ լողավազանի ջուրը կուլ չտալ:
Կարեն Վարդանյանը նկատեց, որ նորմալ լողավազանների մեծ մասում, որպես կանոն, հետևում են այցելուների առողջությանը՝ պահանջում են առողջության մասին տեղեկանք. «Եթե մարդը սնկային վարակ կամ այլ հիվանդություն ունի, որոնք վտանգ են ներկայացնում մյուս այցելուների համար, նրանց լողավազան մտնել չեն թույլատրում մինչև խնդիրները չեն լուծվում»:
Մասնագետները նաև նշեցին, որ տղամարդիկ սեռավարակների տեսանկյունից ավելի վախկոտ են քան կանայք, բայց կանայք էլ ավելի զգայուն են:
Պահպանակ ձեռք բերելու բարդույթի, արտագնա աշխատանքի ռիսկային լինելու, սեռական ծառայություններ մատուցողներին հարկային դաշտ բերելու և շատ այլ խնդիրների պարզաբանումը Hayacq.com-ի տեսանյութում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր