Ինչ որ պայմանավորվածություն կա երկու կողմերի միջև, որից մենք տեղյակ չենք. Տեսանյութ

Նրա դիտարկմամբ հնարավոր է ինչ-որ պայմանավորվածություն կա երկու կողմերի միջև, մի գործընթաց, որից մենք տեղյակ չենք: «Սա սողացող պատերազմ է, մեր հասարակությանը արյունաքամ անելու համար: Ադրբեջանը իր առջև դրված պլանը փայլուն ձևով է կատարում: Ինչ ուզում է լինի պատերազմ լինելու է: Մենք գործ ունենք բանականություն չունեցող պետության հետ, որը հավասարազոր է «Իսլամական պետությանը», ուղղակի ճանաչված է ՄԱԿ-ի կողմից: Գերտերությունները հարաբերություններ են պահում նրա հետ նավթի պատճառով: Բացի այդ, եթե ալիևները տապալվեն, ծայրահեղական սունիներն են իշխանության գալու: Պետք է հայտարարվի, որ նման պետության հետ Հայաստանը խոսելու բան չունի և դուրս գա բանակցություններից՝ պատրաստվելով ինքնապաշտպանության։ Դա է ելքը»,-եզրափակեց քաղաքագետը:
Ըստ նրա՝ Հայկական կողմն անչափ բարի է Ադրբեջանի հանդեպ,
անհասկանալիորեն հանդուրժող ու ընդառաջող է: «Միայն հայերն ու միայն Հայաստանն է, որ հողերի բանակցություն է վարում:
Ես չեմ հասկանում 20 և ավելի տարիներ մենք բանակցում ենք: Պատրաստ ենք ի վնաս մեզ, մեր պատմական ազատագրված հողերից տարածքներ հանձնել իրենց: Ադրբեջանը չի համաձայնում, ասելով՝ ես ավելին եմ ուզում: Դրանից հետո պատերազմում է՝ ցույց տալու համար, որ ստատուս քվոն իր համար անընդունելի է և դրանից հետո մենք սկսում ենք խոսել Ադրբեջանի հետ՝ ինչի՞ մասին»:
Խոսելով Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության մասին`Հայկ Մարտիրոսյանն ասաց,
որ եթե Ժիրայր Սեֆիլյանի դեմ կային
«երկաթյա»
փաստեր,
ապա նրա ձերբակալությունը պետք է կատարեին շատ ավելի շուտ,
որպեսզի այն չասոցացվեր նախագահների հանդիպման հետ:
«Եթե անգամ Ժիրայր Սեֆիլյանն այն աստիճանի «անմիտ»
գործիչ էր, որ, լինելով իշխանությունների ուշադրության կենտրոնում, զբաղվում էր նման գործերով և կազմակեպում էր զենքի տեղափոխում, եթե անգամ նա նման վտանգավոր ծրագրեր ուներ, ձերբակալությունը հենց նախագաների հանդիպման օրն իրականացնելը չափազանց վատ մտածված, անխոհեմ քայլ էր: Ադրբեջանական մամուլը խանդավառվեց դրանից: ձերբակալել մեկին՝ ամենևին հավաստի չթվացող մեղադրանքներով, ով դեմ է ազատագրված տարածքները հանձնելուն՝ անընդունելի է, որովհետև այն ջուր է լցնում ոչ բարեկամ ուժերի ջրաղացին»,- հավելեց Հայկ Մարտիրոսյանը: