Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել․ «Հրապարակ»          Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ»       Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ»    

22 մայիս 2026 21:42

«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը Ռուսաստան

«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը Ռուսաստան«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը Ռուսաստան, հանքային ջրի շրջանառությունը Ռուսաստանում արգելվել է։

Կառույցից նշել են, որ «Ջերմուկ Գրուպ»-ի արտադրանքի ներմուծումը ժամանակավորապես կասեցնելու պատճառը հանքային ջրում հիդրոկարբոնատ իոնի, քլորիդների և սուլֆատների՝ թույլատրելի չափից ավելի առկայությունն է։

Նշել են նաև, որ արտադրատեսակի որակը չի համապատասխանում պիտակի վրա նշված տեղեկատվությանը։

«Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ սխալ տեղեկատվությունը կարող է հանգեցնել  առողջության վատթարացման»,- հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր