Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար          9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել       ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել    

26 մայիս 2017 14:00

Միջադեպ Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստի ժամանակ. Նիստը հետաձգվեց

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 26-ին, Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների գործով մեկնարկած  դատական առաջին նիստը դեռ նորս սկսված հետաձգվեց: Նիստը անցկացվել է դատարանի ապակեպատ դահլիճում եւ նիստերի դահլիճում նստածները չեն կարողացել լսել, թե ինչ են խոսում դատավորն ու փաստաբանները, ինչն էլ վրդովեցրել է ներկաներին: Հավաքվածներն ամբողջ ընթացքում վանկարկում էին «Մահ ռեժիմին», «Ազատություն քաղբանտարկյալներին»: Ավելի ուշ փաստաբանները պարզաբանեցին, որ նիստը հետաձգվել է, քանի որ ոչ բոլոր փաստաբաններն են ներկա եղել: Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորված է: 

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Հոդվածներից յուրաքանչյուրը նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր