Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

23 մայիս 2018 12:53

Սեֆիլյանը հնարավոր է ավելի շուտ հայտնվի ազատության մեջ.Դիմավորում ենք Ժիրայր Սեֆիլյանին

Սեֆիլյանը հնարավոր է ավելի շուտ հայտնվի ազատության մեջ.Դիմավորում ենք Ժիրայր ՍեֆիլյանինՖեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է նախաձեռնություն, որը կոչ է անում քաղաքացիներին մայիսի 30-ին լինել ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց և դիմավորել քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանին.«Սիրելի՛ Հայրենակիցներ․․․
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի կունենա Շուշիի առանձնակի գումարտակի Հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստ, և վստահ ենք, որ հենց այդ օրը նրան և այդ գործով ձերբակալված մյուս քաղբանտարկյալներին ազատ են արձակելու անմիջապես դատարանի դահլիճից։ Ուստի կոչ ենք անում գալ դատարան և դիմավորել Հերոսին, ով երկու տարի է ապօրինի փակի տակ էր պահվում հանցագործ վարչախմբի կողմից։ Միևնույն ժամանակ չենք բացառում, որ Ժիրայր Սեֆիլյանը հնարավոր է ավելի շուտ հայտնվի ազատության մեջ․․․»,-ասվում է նախաձեռնության կողմից տարածված հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր