Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 13-ի համար          Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն       Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը    

26 մայիս 2017 17:37

Երևանն ու Բաքուն վերջապես համաձայնության են եկել . Իգոր Պոպով

 Երևանն ու Բաքուն վերջապես  համաձայնության են եկել . Իգոր Պոպով
Հայկական և ադրբեջանական կողմերը կարողացել են համաձայնության գալ միջազգային դիտորդների քանակը մեծացնելու հարցում: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Այս ամենի հետ մեկտեղ, դեռևս պահպանվում են դետալային անհամաձայնությունները, ներառյալ այն, թե որտեղ են տեղակայվելու դիտորդները, նրանց գործուներության ֆինանսավորման կարգն ու որոշ այլ տեխնիկական հարցերը:

Այդ դետալների շուրջ համաձայնությամբ զբաղվում է ԵԱՀԿ-ի Ավստրիայի համանախագահությունը՝ Կազմակերպության Քարտուղարության համապատասխան կառույցներով, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչները:

Շփման գոտում միջազգային դիտորդական խմբի մեծացման մասին հայտարարություններ արվել են նաև նախկինում՝ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնություններում, որոնց մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր