Դեմքի դիմակ սպիներից, պզուկներից ու պիգմենտային լաքաներից ազատվելու համար
Դեմքի մաշկի հետ կապված խնդիրների՝ օրինակ պզուկների առաջացման դեպքում, մարդիկ անմիջապես տարբեր քսուքներ են փորձում օգտագործել դրանք բուժելու և «անհետացնելու» համար: Այս և շատ դեպքերում ժողովրդական միջոցները միշտ եղել և մնում են լավագույն բուժիչ տարբերակները, որոնք, իրականում, արդյունավետ են: Հետևյալ արդյունավետ միջոցը կպակասեցնի պզուկների քանակը, կազատի սպիներից և պիգմենտային լաքաներից:
Այս դիմակի կանոնավոր օգտագործումը մաշկին նոր թարմություն կհաղորդի, կդարձնի այն հարթ և փափուկ: Դիմակը օրգանական բաղադրիչներ ունի և միանգամայն դրականորեն է ազդում մաշկի վրա:
Դիմակի պատրաստման բաղադրիչներն են՝
- 1 թեյի գդալ մեղր
- ½ թեյի գդալ դարչինի փոշի
- ½ թեյի գդալ մշկընկույզ (мускатный орех)
- ½ թեյի գդալ կիտրոնի թարմ հյութ
Պատրաստման եղանակը.
Բոլոր բաղադրիչները խառնել այնպես, որպեսզի ստացվի համասեռ խիտ զանգված: Զգայուն մաշկ ունենալու դեպքում կարելի է բաղադրատոմսից բացառել կիտրոնի հյութը կամ մի փոքր մեղր ավելացնել:
Հարկ է նշել, որ այս դիմակը խորհուրդ չի տրվում օգտագործել որոշ երակային հիվանդությունների դեպքում, օրինակ ռոզացեա(վարդագույն կորյակներ) հիվանդության առկայության դեպքում, քանի որ մեղրը լայնացնում է արյան անոթները: Նման դեպքերում մեղրը կարելի է փոխարինել կանաչ կամ սպիտակ կավով:
Օգտագործումը՝
Դիմակը անհրաժեշտ է քսել դեմքին(բացի աչքերի և շրթունքների շրջակայքի), թողնել 30 րոպե ներծծվի, այնուհետև լվանալ տաք ջրով:
Դեմքը չորանալու դեպքում անհրաժեշտ է խոնավեցնող քսուկ քսել մաշկի խոնավությունը պահպանելու համար: Պետք է հիշել, որ ծակծկոցի զգացողությունը անհետանում է մի քանի րոպեների ընթացքում:
healthyfoodhouse.com