«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

30 մայիս 2017 15:31

Ամեն անգամ, երբ խոսեք Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին, հիշեցնելու եմ, որ դուք միակ իշխանությունն եք, որը զինադադարից հետո տարածք է զիջել

Ամեն անգամ, երբ խոսեք Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին, հիշեցնելու եմ, որ դուք միակ իշխանությունն եք, որը զինադադարից հետո տարածք է զիջելԱզգային ժողովում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ վիճեցին ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանն ու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները նախագծի քննարկմանը մտահոգություն հայտնեցին, որ առաջարկվող փոփոխությունը, որով նախատեսվում է ՀՀ տարածքում թվային ռադիոհեռարձակման անցնելու շրջանակում ռադիոհաճախականությունների նոր մրցույթներ հայտարարել,  կարող է խախտել խոսքի ազատությունը, քանի որ Հայաստանում կան ռադիոընկերություններ, որոնք լրատվական բնույթի են, իսկ դրանց թվայնացումը կարող է խնդիրներ առաջացնել:


ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանը հիշեցրեց, որ սա նաեւ արվում է անվտանգության նկատառումով՝ ադրբեջանական եւ թուրքական ռադիոհաճախականությունները ՀՀ տարածքում արգելափակելու նպատակով:

Այս հիմնավորումը  բարկացրեց Նիկոլ Փաշինյանին: Նա հորդորեց պատեհ-անպատեհ չօգտագործել «Թուրքիա- Ադրբեջան» տերմինաբանությունը՝ որպես ընդդիմությանը հակազդելու միջոց:


«Ամեն անգամ, երբ դուք խոսեք Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին, ես ձեզ հիշեցնելու եմ, որ դուք միակ իշխանությունն եք, որը զինադադարից հետո տարածք է զիջել: Չհամաձարկվեք ամեն անգամ մեզ հիշեցնել Թուրքիայի, Ադրբեջանի մասին, հակառակ դեպքում կհիշեցնենք քառօրյա պատերազմը, Արցախն ու Հայաստանը պաշտպանելու ձեր ձախողումը, դեռեւս չի քննվել, թե ՀՀԿ-ական որ բարձրաստիճան ներկայացուցիչները ձախողեցին պատշաճ պաշտպանությունը: Կոչ եմ անում մյուս անգամ մեր խմբակցության հարցերին ի պատասխան հայրենասիրական դրոշներ չբարձրացնել կոնտեքստից դուրս»,- ասաց նա:


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին կողմերին հորդորեց հանդուրժողականություն ցուցաբերել միմյանց նկատմամբ, ապա արտահերթ ելույթ ունեցավ:

«Այս խնդրում հիմնական մեխն ինֆորմացիոն անվտանգությունն է: Սահմանամերձ շրջաններին, որոնք սահմաններ ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, հնարավորություն ենք տալիս ստանալ ճիշտ տեղեկատվություն հայկական ռադիոընկերություններից: Մենք չենք ասում, որ իդեալական իշխանություն ենք եղել, Հայաստանում չի եղել իդեալական իշխանություն, բայց մեր աշխատանքի դրական գնահատականը տրվել է ապրիլի 2-ին: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապված բացի առաջընթացից մենք հետընթաց չենք ապրել: Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, մեր ընդհանուր միջոցներով մենք կարողացել ենք կանգնեցնել եւ ձախողել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նպատակները, Ադրբեջանն ունեցել է ֆիասկո: Պե՞տք է դասեր քաղենք, այո, պետք է քաղենք»,- ասաց Շարմազանովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր