Ադրբեջանական պատվիրակները անհանգստացած են մեր «Իսկանդեր»-ից. Կորյուն Նահապետյան
Այսօր լրագրողների հետ զրույցում Կորյուն Նահապետյանը նշեց, որ ՀՀ պատվիրակությունը բավական ակտիվ մասնակցություն է ունեցել մայիսի 26-ից 29-ը Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովին:
Վեհաժողովին Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նահապետյանի խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակությունը ինչպես միշտ սադրիչ հայտարարություններ է արել, մասնավորապես՝ օկուպացրել ենք իրենց տարածքները, ինչին պատասխան է տրվել՝ Ադրբեջանն է գրավել հայկական հողեր՝ Նախիջևանը, Շահումյանը և մնացած ատարածքները:
Հայկական պատվիրակության անդամների մեջ է եղել նաև Էդմոն Մարուքյանը, ով էլ նշեց, որ երկու անգամ բախումներ է եղել Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների հետ:
«Թեև մեր նպատակը վեհաժողովից Հայաստանի շահեր ներկայացնելն է, այլ ոչ թե Ադրբեջանի պատվիրակների հետ ռակցիոն բախման գնալ, այնումանեայնիվ կարևոր է մեր տեսակետը ներկայացնելը»,-ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ Վրաստանի պատվիրակը ելույթ է ունեցել և բոլոր կոնֆլիկտային խմդիրները ներկայացրել մեկ հարթության մեջ, որտեղ Ռուսաստանը մասնակցություն ունի:

Կորյուն Նահապետյանն էլ նշեց, որ Ադրբեջանի պատվիրակը հարց է բարձրացրել հայկական իսկանդերների մասին:
«Պետք է նշեմ, որ բավականին անհանգստացած են ադրբեջանական պատվիրակները մեր իսկանդերներից: Մենք պարզաբանեցինք, նշվեց, որ այս համակարգի ձեռքբերումը նպատակ ունի վերականգնելու ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում»,- ասաց Նահապետյանը, ապահավելեց, որ իրենք վեհաժողովում մտահոգություն են հայտնել, որ Ադրբեջանը աշխարհում ամենաշատ ինտեխնիկա ձեռք բերող պետությունն է և սա վտանգ է ամբողջ աշխարհի համար: