«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

31 մայիս 2017 17:20

Հայաստանում ծխախոտը 3-4 անգամ թանկանալու է. Դավիթ Պետրոսյան

Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Դավիթ Պետրոսյանը՝ նկատելով, որ դեռևս 2004 թվականին ՀՀ վավերացրել է միջազգային հակածխախոտային շրջանակային կոնվենցիան՝ մշակված ՄԱԿ-ի կողմից: Նա նաև հավելեց, որ 2005 թվականին ՀՀ ընդունել է ծխախոտի սահմանափակման, տարածման մասին օրենքը, որով արգելվեց արտաքին:
«1990 թվականին 15 տարեկան և ավելի մեծ տղամարդկանց թիվը կազմում էր 63%, 10 տարի հետո հետազոտությունները ցույց տվեցին, որ թիվը 10%-ով պակասել է, սա խոսում է, որ գործիքներ ազդել են, սակայն մարդը չի կարող նկատել, որ ծխողների թիվը 10 տոկոսով պակասել է: Հիմա երիտասարդների մեջ մեծացել է թիվը, որոնք նախընտրում են չծխելը, իսկ ծխող դեռահասների տոկոսը պակասել է: Եթե ես հիմա ասեմ, որ չեն ծխում, քանի որ մտահոգված են, սուտ կլինի, քանի որ իրենց ապագա հիվանդություններով չես վախեցնի: Բանն այն է, որ մենք հիմա ավելի բաց երկիր ենք ու նկատում ենք, որ ծխելն այլևս մոդայիկ չէ»,- ասաց Պետրոսյան:

«Ծխելը որակվել է վատ սովորույթ, մարդու ընտրություն, ապրելակերպի ընտրություն: Սակայն հիմա ծխելը մնում է հիվանդություն, ցանկացած բժիշկ, բուժաշխատող դրան պետք է վերաբերվի այնպես, ինչպես հիվանդություն կբուժի, այսինքն՝ ախտորոշի, բուժի և այլն: Այս մոտեցումը ՀՀ-ում ներդնելու համար 2014 թվականին մեր կենտրոնը ստացել է դրամաշնորհը և իրականացնում ենք, բժիշկներ կրթում՝ ծխախոտային բուժման առումով: Երբ ծրագիրը սկսեցինք ուսումնասիրել, հասկացանք, որի ոլորտում ուսումնասիրություն չկա, թե ինչ կարծիքի են բժիշկներն, ինչ մոտեցումներ ունեն»,- շեշտեց Ավետիսյանը:
ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական էլ հավելեց, որ ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ միջոց համարում է գների բարձրացումը.«Ամենաարդյունավետ մեթոդը ծխախոտի գնի թանկացումն է, և Հայաստանում ծխախոտը 3-4 անգամ թանկանալու է այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերից սկսված»,- շարունակեց Պետրոսյանը:
Սակայն Արուսյակ Հարությունյանը ծխախոտի գների հարցում մի վտանգ է տեսնում՝ նրա համար հարց է, թե բարձրացված գինն ի՞նչ ոլորտի մեջ է ներդրվելու:
«Եթե գները բարձրանալու են ու խեղճացնեն ծխող մարդուն, ապա սխալ է, ո՞ւր է գնալու գումար, գնալու է առողջապահական ծախսերին»,- եզրափակեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր