ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

12 սեպ 2019 16:14

Օրենքն ընդունվեց. Կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում

Կառավարությունն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը:
Ըստ որի` կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում: Որոշակի սահմանափակումներ նախատեսված են նաև հանրային տրանսպորոտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական  հաստատություններում, որոշակի կարգավորումներ են նախատեսվել նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային ապրանքատեսակների առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ:


Նախարար Արսեն Թորոսյանն իր ելույթում ընդգծել է, թե որքան բացասական ազդեցություն է թողնում ծխելը մարդկանց առողջության վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ կառավարության անդամների 80 տոկոսը, մարզպետների 100 տոկոսը չեն ծխում, ինչը կարևոր ցուցանիշ է:

Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա պատճառով առաջացած հիվանդությունների հիվանդացության ու մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական, սոցիալական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում: Ըստ 2016-2017թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության տվյալների`


-Հայաստանի բնակչության 28%-ը ծխում է, որոնցից գրեթե բոլորն էլ ծխախոտ ամեն օր օգտագործում են:

-Ներկայումս ծխում են չափահաս տղամարդկանց 52%-ը, իսկ կանանց՝ 2%-ը:
-17-ամյա դեռահասների յուրաքանչյուր չորրորդը կանոնավոր ծխող է:
-Արձանագրվել է , որ հղի կանանց ավելի քան 70%-ն ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը:
Հայաստանը բնութագրվում է «Ոչ վարակիչ հիվանդությունների» (ՈՎՀ) բարձր բեռով: ՈՎՀ-ին վերագրելի է քաղցկեղի տարբեր ձևերը, (առավել հաճախ թոքի, բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, ստամոսքի, շագանակագեղձի, երիկամի, միզապարկի և կրծքի), սրտի իշեմիկ հիվանդության, կաթվածը և այլն, արյան շրջանառության համակարգի հիվանդություները, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, դիաբետը, կատարակտը, մոկուլյար դեգեներացիան և ռևմատոիդային արթրիտը:
Մեր երկրում ամեն տարի գրանցվում է սրտանոթային հիվանդությունների շուրջ 55 000 նոր դեպք, որոնց առաջացման հիմնական պատճառներից մեկը ծխելն է: Հակածխախոտային քաղաքականության փաթեթի ներդրման արդյունքում` 15 տարվա կտրվածքով կփրկվեն հազարավոր (7000) կյանքեր, կբարելավվեն բնակչության առողջության ցուցանիշները, քանի որ կկանխվեն քաղցկեղի,  կաթվածի և սրտի իշեմիկ հիվանդությունների հազարավոր դեպքեր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր