Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

12 մայիս 2016 15:00

«Մենք կորցրել ենք 7,000,000 մ2 տարածք միայն Թալիշի հատվածում». ժիրայր Սեֆիլյան. Տեսանյութ

«Մենք կորցրել ենք 7,000,000 մ2 տարածք միայն Թալիշի հատվածում». ժիրայր Սեֆիլյան. Տեսանյութ
Մայիսի 12-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն էին «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) նախագահ Ժիրայր Սէֆիլյանը և ՇԱԳԱՄ-ի վարչության անդամներ Քերոբ Ղազարյանը, Պավել Մանուկյանը, Վիկտոր Դավթյանը:

 

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորմում» վարչության անդամները հայտարարեցին կամավորների հավաքագրում սկսելու մասին: Նշեցին, որ արդեն գրանցվել են բազմաթիվ կամավորներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

«Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանն էլ հայտարարեց, որ ապրիլյան պատերազմում մեր կորուստները ավելին են քան ներկայացվում է. «Քառօրյա պատերազմում միայն հյուսիս-արևելյան՝ Թալիշի, հատվածում մենք կորցրել ենք 7 մլն քառակուսի մետր տարածք՝ այսինքն 7 կիլոմետր:

 

Մենք առաջին օրվանից տեղեկացված էինք՝ ինչ է տեղի ունենում առաջին գծում, ճշտել էինք մեր կորուստների չափը և հորդորել պաշտպանության նախարարությանն ու անձամբ Արծրուն Հովհաննիսյանին, որ իրականությունը մեր ժողովրդին ներկայացնեն, որովհետև այն, ինչ կա, աշխարհի համար, հակառակորդի համար պարզ է, միակ անտեղյակը մեր ժողովուրդն է: Մեր նահատակների զոհողությունն իշխանությունը կարծես ուզում է ջուրը լցնել: Եվ, եթե շարունակենք այս վիճակը հանդուրժել ու կորցրած դիրքերը հետ չբերենք, նոր զոհեր են լինելու: Այստեղ մեղքը բանակինը չէ, մեր մարտունակ ստորաբաժանումները սպասում են հրամանի, մեղքը քաղաքական ղեկավարությանն է»,-ասաց Սեֆիլյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր