Ֆրանսիայի դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար          Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ       Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը    

01 հուն 2017 16:40

Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները, ես վերադարձա ընտանիքիս արմատներին. Շառլ Ազնավուր. լուսանկարներ

 Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները, ես վերադարձա ընտանիքիս արմատներին. Շառլ Ազնավուր. լուսանկարներ
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստանում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը մայիսի 31-ին այցելեց Տաթևի վանական համալիր։
Մաեստրոյին ուղեկցում էին որդին՝ Նիկոլա Ազնավուրը, երգչի ընկերներն ու գործընկերները։
Շառլ Ազնավուրի առաջին կանգառը «ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր կայանում էր, որտեղ մեծանուն երգչին դիմավորեցին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը, ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը, հիմնադրամի աշխատակիցները։
Էդգար Մանուկյանը Շառլ Ազնավուրին և հյուրերին ներկայացրեց «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցման պատմությունը, «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի իրականացրած ծրագրերը, որոնք արդեն էականորեն փոխել են կյանքը Տաթևի տարածաշրջանում։
«Տաթևատուն» ռեստորանի հարեւանությամբ գտնվող դիտակետից մաեստրոն որդու հետ հիացավ Սյունիքի բնությամբ։ Ուղևորության ողջ ընթացքում երգիչը ոչ մի րոպե չբաժանվեց իր ֆոտոխցիկից՝ փորձելով անընդհատ գեղեցիկ կադրեր որսալ։
«Տաթևատան» տարածքում կարճատեւ դադարից հետո Ազնավուրը որդու եւ ընկերների հետ ճոպանուղով ուղեւորվեց Տաթեւի վանական համալիր, որտեղ հյուրերին սպասում էին Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ Գևորգյանը, տեղի բնակիչները, մի խումբ զբոսաշրջիկներ։
Վանքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում կատարվեց Նիկոլա Ազնավուրի մկրտության արարողությունը՝ ձեռամբ վանահայր Տեր Միքայել վարդապետ Գևորգյանի։ Արարողությունն ուղեկցվում էր Տաթևի վանական երգչախմբի կատարումներով։
«Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում։ Ծնողներս այնքան երջանիկ կլինեին՝ իմանալով, որ երկու որդիներս՝ Միշան եւ Նիկոլան, մկրտվել են այստեղ՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին», - ասաց Շառլ Ազնավուրը։
«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, սովորել Շվեյցարիայում ու Կանադայում, բայց որքան մեծանում եմ, այնքան ուժեղ եմ կապվում հայկական արմատներիս։ Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները, ես վերադարձա ընտանիքիս արմատներին։ Սկսել եմ հայերեն սովորել։ Այս ամենից հետո զգացի, որ ցանկանում եմ մկրտվել հենց Հայաստանում»,- ասաց Նիկոլա Ազնավուրը։ Նա խոստովանեց, որ Տաթևի վանքում մկրտվելն իր կյանքի անմոռանալի պահերից մեկն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր