Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»          Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների       Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

01 հուն 2017 15:02

Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է. Շառլ Ազնավուր

«Ազնավուր» հիմնադրամի ստեղծման որոշումը կայացրել եմ մեծագույն վստահությամբ՝ տեսնելով վերջին տարիներին Հայաստանում իրականացված հրաշալի կրթական ծրագրերը, պատմական հուշարձանների վերականգնումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Երեւանում «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին ազդարարելով, ասաց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ մաեստրոյին հանձնեց նրա կեցավայրի բանալին, որը հետայսու լինելու է Ազնավուրի տուն-թանգարանը։ Շանսոնյեն իր խոսքում նշեց, որ հիմնադրամը ստեղծել է որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ համատեղ.

«Հիմնադրամը կշարունակի 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր իմ կողմից իրականացվող բարեգործական գործունեությունը: Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաեւ Շառլ Ազնավուրի երեւանյան կեցավայրում թանգարան ստեղծել: Այս թանգարանը կհյուրընկալի մշակութային ու կրթական միջոցառումներ եւ կդառնա Երեւանի կարեւորագույն տեսարժան վայրերից մեկը: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը եւ կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից:


Այս որոշումը կայացրել եմ մեծագույն վստահությամբ՝ տեսնելով վերջին տարիներին Հայաստանում իրականացված հրաշալի կրթական ծրագրերը, պատմական հուշարձանների վերականգնումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք հայրենիքի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքները կյանքի կոչելու հայրենի երկրում՝ հարազատ մարդկանցով շրջապատված:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի բոլոր աջակիցներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին եւ իր աշխատակազմին, մշակույթի եւ արտաքին գործերի նախարարություններին։ Այս նախագիծը իրականություն չէր դառնա առանց մեր գործընկերների, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր IDeAհիմնադրամի համահիմնադիրներ, մեր բարեկամներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի եւ Նուբար Աֆեյանի, ովքեր սատարում են մեր ամեն քայլինայս ճանապարհին»,- ասել է ՇառլԱզնավուրը։


«Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երեւանում Շառլ Ազնավուրի թանգարանի ստեղծումն է։ Շառլ Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են երեւանյան թանգարանին նվիրաբերել երգչի բոլոր պարգեւները, անձնական իրերը եւ այն ամենը, ինչ կազմում է մաեստրոյի ժառանգությունը: Հիմնադրամի ծրագրերի մշակումը եւ իրագործումը կղեկավարի անձամբ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամի գլխավոր տնօրենն է Քրիստինա Սարկիսյանը։

Նշենք, որ Երեւանում Շառլ Ազնավուրի կեցավայրի բացումը տեղի էր ունեցել 2011 թ. հոկտեմբերի 7-ին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ներկայությամբ։


Հինգհարկանի շենքը գտնվում էԵրեւանի Կասկադիհարեւանությամբ։ Այն ներառում է թանգարան, բացօթյա համերգասրահ՝ նախատեսված 120-150 հանդիսատեսի համար, ինչպես նաեւ Շառլ Ազնավուրի կեցավայրը։ Շենքի շինարարությունը մեկնարկել էր 2007 թվականին ու ավարտվել 2009-ին։ 2017 թ. մարտի 23-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել շենքը նվիրաբերել «Ազնավուր» հիմնադրամին՝ որպես պայման նշելով, որ այն ծառայելու է բացառապես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան լինելու գործին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր