ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

01 հուն 2017 16:50

Գարնանացան աշխատանքներն ուշացրել ենք. Իգնատի Առաքելյան

Գարնանացան աշխատանքներն ուշացրել ենք. Իգնատի Առաքելյան

Կառավարությունն այսօր ընդունեց գարնանացանին հողօգտագործողներին մատչելի գնով դիզվառելիք հատկացնելու մասին որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ 2017 թվականի գյուղատնտեսական աշխա­տանքների համար մատչելի գներով դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար 171 մլն 500 դրամ սուբսիդիա  կտրամադրվի:

Դիզվառելիքը կտրամադրի «Մաքսհուր» ընկե­րությանը՝ մինչև 5 մլն լիտր դիզելային վառելիքի մատակարարումները կազմակերպելու համար: 
1 լիտր դիզվառելիքի համար սահմանված է 314.3 դրամ, որից սուբսիդավորման ենթակա գումարը 1 լիտրի համար 34.3 դրամ է:
 Վարչապետը նախարարից հետաքրքրվեց. «Ուշացրե՞լ ենք նախագիծը»:

«Ուշացրել ենք, քանի որ սկզբից մտածում էինք, որ իմաստ չունի ծրագիրն իրականացնել, բայց…իրականում գարնանացան աշխատանքներն ուշացրել ենք»,- պատասխանեց Իգնատի Առաքելյանը:
«Դե, լավ չենք արել, լավ չենք արել ուրեմն: Հետևեք՝ հիմա մաքսիմալ էդ ամեն ինչը կարգավորենք»,- նշեց վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր