Սպանությո՞ւն , թե...«Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչի նկատմամբ          Ռուսաստանն ունի պատասխան ԱՄՆ ռազմածովային ուժերի հնարավոր սադրանքների համար       Եվրոյի վաճառքի գինը բարձրացավ    

07 հուն 2017 11:20

Էլլա և Ալեքսանդր. Ջորջ և Ամալ Քլունիների երեխաների անունների նշանակությունը

 

Երեկ՝ հունիսի 6-ին, ծնվել են դերասան Ջորջ Քլունիի և փաստաբան Ամալ Քլունիի երկվորյակ երեխաները: Երեխաներին անվանել են Էլլա և Ալեքսանդր:

Spletnik-ը գրում է, որ երկրպագուներն ու տարբեր լրատվամիջոցները փորձում են հասկանալ, թե ինչով է պայմանավորված երեխաների անունների ընտրությունը: Էլլան Էլեոնորա կամ Էլեն անունների կրճատ տարբերակն է, որը չափազանց տարածված է ԱՄՆ-ում: Վիճակագրական տվյալներով՝ 2000 թվականից սկսած Էլլա անունն ամենատարածված անունների ցուցակում 17-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ Ալեքսանդրը՝ 11-րդ: Ի դեպ, «Ալեքսանդր» նշանակում է պաշտպան, իսկ «Էլլա» նշանակում է փերի, լույս: Այսպիսով, աստղային զույգը երեխաներին ամենատարածված անուններով է կոչել, սակայն հնարավոր է, որ երեխաները զույգ անուններ ունեն: Նշենք նաև, որ Ջորջն ու Ամալը բավականին երկար ժամանակ քննարկում էին երեխաների անունները: Ջորջը Casamigos կոչվող ալկոհոլի բրենդի համասեփականատեր է և առաջարկել էր կնոջը երեխաներին Կասա և Ամիգոս անվանել: Ամալը, իհարկե, չէր համաձայնել, իսկ ընտանիքի մոտ ընկեր, մոդել Սինդի Քրոուֆորդը կատակել ու զույգին համապատասխան անուններով երեխաների հագուստ էր նվիրել:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր