Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

07 հուն 2017 15:30

Հորոսկոպի 3 ամենաանկանխատեսելի ու խենթ նշանները

Հավանաբար, բոլորն էլ հանդիպել են անկառավարելի ու անկանխատեսելի մարդկանց, որոնք ամեն պահի փոխում են տրամադրությունն ու սկսում անմիտ քայլեր անել: Շատերը նախընտրում են նման մարդկանցից հեռու մնալ, քանի որ երբեք չեն հասկանում, թե ինչ սպասել նրանցից:
Greatpicture-ը գրում է, որ այսպիսի մարդիկ հորոսկոպի հատուկ նշանների տակ են ծնվում: Նրանք անկառավարելի ու խենթ են, քանի որ կոնկրետ մոլորակների հովանավորության տակ են գտնվում:

Կարիճները ծնվել են Մարս մոլորակի հովանավորության ներքո:  Նրանք բոլոր նշաններից ամենաբարդ բնավորություն ունեցողներն են: Նրանք բավականին խորամանկ են ու արագ են բռնկվում: Այս նշանի ներկայացուցիչներն ասում են այն, ինչ մտածում են, նրանց չի հետաքրքրում, թե ինչ կմտածեն շրջապատի մարդիկ իրենց մասին: Նրանց կառավարել հնարավոր չէ:

Այծեղջյուրները Սատուրն մոլորակի հովանավորության տակ են ծնվել: Նրանք համառ մարդիկ են, ոչ բոլորը կարող են շփվել նրանց հետ: Նրանց շրջապատում միայն «ընտրյալներն» են, որոնք նույնպես դժվարությամբ են համակերպվում այս նշանի ներկայացուցիչների անկառավարելի բնավորության հետ: Այս մարդիկ բավականին ալարկոտ են, սակայն մեծ պահանջներ ունեն:

Ջրհոսները նույնպես Սատուրն մոլորակի հովանավորության տակ են ծնվել: Որքան էլ դժվար է հավատալ, այս նշանի ներկայացուցիչներն իրական բռնակալներ են: Նրանք սիրում են, որ ամեն բան իրենց ասածով է լինում և հունից դուրս են գալիս, երբ ինչ-որ բան այլ կերպ է ստացվում: Նրանք անկանխատեսելի են, քանի որ ամեն պահի կարող են նոր որոշում ընդունել ու ստիպել մարդկանց ենթարկվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր