Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

07 հուն 2017 16:51

Արցախի հանրապետությունը սկսած 3-րդ դարից արցախյան 8 պետությունների ավանդական շարունակողն է

Հայացք մամուլի ակումբում «Շուշի» հիմնադրամի նախագահ, արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը պատմական ակնարկով  ներկայացրեց «Շուշի» հիմնադրամի պատասխանն Իլհամ Ալիևին առ այն, որ Արցախի հանրապետությունը սկսած 3-րդ դարից արցախյան 8 պետությունների ավանդական շարունակողն է.«Պետք է տեր կանգնենք մեր երկրին, Արցախը մեր ընդհանուր երկիրն է»,-նկատեց Բակուր Կարապետյանը: 

Ստորև ներկայացնում ենք «ՇՈՒՇԻ» հիմնադրամի  հայտարարությույնը.
 
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ու մյուս պետական այրերը ամեն առիթով ասում են. Ղարաբաղը մեր հողն է, մենք ճենք թողնի, որ այնտեղ հակական երկրորդ պետություն ստեղծվի: Նախ՝ Արցախ-Ղարաբաղը երբեք Ադրբեջանական հող չի եղել: Արցախն իր պատմության ընթացքում մի քանի անգամ հայտնվել է Պարսից կայսրության կազմում, սակայն իր երկրի պատմությունը հարգող ոչ մի իրանցի իրեն թույլ չի տա պնդելու, թե Արցախը իրենց հողն է, քանի որ նա սիրում և հարգում ե իր երկրի պատմությունը: Միջնադարում Արցախը Հայքի հետ հայտվել էր մոնղոլ նվաճողների տիրապետության տակ, սակայն ոչ մի մոնղոլ երբեք չի էլ կարող մտածել, որ Արցախի իր հողն է: Արցախը հայտվել էր Ռուսական կայսրության, ապա և ԽՍՀՄ կազմում, բայց այն Ռուսաստան չի եղել: Իսկ ի՞նչ իրավունքով է միջինասիական անապատներից թյուրիմացաբար Այսրկովկասում հայտնված քոչվոր ժողովրդի ներկայացուցիչը հալածում բնիկ ժողովուրդներին, սեփականացնում նրանց հողը, մշակույթը, վերացնում ինքնությունը: Առաջին օտարականը, որ բնակություն է հաստատել Արցախում, դա խորասանցի Փանահ Ալին է, սակայն նա էլ Արցախն իր հողը չէր անվանում: Ինչ վերաբերում է Հայոց երկրորդ պետականությանը, ապա իր դարավոր պատմության ընթացքում, երբ մայր Հայաստանը կորցնում էր իր ինքնուրույնությունը, թագավորությունը, Արցախը իր հայկական ինքնությունը, մշակույթը, լեզուն պահպանելու նպատակով 8 անգամ ստիպված ստեղծել է առանձին երկրորդ պետականություն, իսկ երբ եկել է նպաստավոր առիթը, կրկին միավորվել է հայրենիքին, քանի որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է: Որպեսզի ճիշտ հասկանան Իլհամն ու իր համախոհները ու դադարեն իրական պատմությունը, թվենք Արցախի պետականություն ստեղծելու առիթներն ու հանգամանքները:

1.մ.թ. 253 թ., Խոսրով Մեծի եղեռական մահից հետո Պարսից արքունիքը, Հայաստանը թուլացնելու նպատակով Արցախը, Ուտիքն ու Փայտակարանը անջատում են առանց թագավորի մնացած Մեծ Հայքից, միացնում են Աղվանից մարզպանությանը, սակայն հաշվի առնելով Արցախի Վաչականյան տոհմի հզոր ուժը, զուգահեռ ստեղծում են Հայկական երկրորդ (Աղվանից) թագավորություն: Ամեն անգամ Աթոռի նոր թեկնածուն պետք է գնա Տիզբոն, պսակվի արքայից արքայի դստեր հետ, ստանա թագն ու վերադառնա իր երկիրը: 11 թագավորներով այն գոյատևեց մինչև 525 թ.: Վաչական 3-րդ Բարեպաշտ թագավորը 486 թ. ընդունեց Սահմանադրական կանոններ, որոնք համապատասխանում էին Հայաստանում 444 թ. Աշտիշատի ժողովում ընդունած կանոններին, այսինքն, Հայաստանի սահմանադրական կանոնները տարածվում են նաև Հայոց Երկրորդ պետությունում՝ Հայոց Արևելից կողմանքում՝ Կուր-Արաքսի գետահովտում: Վաչական III  թագավորը Հայոց պատմիչ Կաղանկատվացու վկայությամբ Արցախում և Ուտիքում հիմնում է ավելի քան 300 եկեղեցիներ և դպրոցներ: Հայոց այս երկրորդ պետությունը Հայքի Տրդատ և Աղվանքի (Արցախի) Ուռնայր I թագավորների ժամանակ միացել էր Մեծ Հայքին, օրինակ, մերժելով Պարսից արքունիքի պարտադրած զրադաշտականությունը, ընդունել է քրիստոնեությունը, հիմնել եկեղեցիներ և դպրոցներ:
2.Հայոց Բագրատունիների թագավորության ժամանակ 880 թ. Հայոց Արևելյան կողմանքում թագավոր է հռչակվում Սահլ Սմբատյան իշխանաց իշխանի թոռ Համամ-Գրիգորը, որը տիրում էր Աղվանից թագավորության սահմաններում: Նրան ճանաչում և թագ է ուղարկում Բյուզանդիայի կայսր և պատմիչ, Կոնստանտին VII Ծիրանածինը:  Այն գոյատևում է մինչև միջինասիական նվաճողների՝ օղուզների հայտնվելը: 

3.13-րդ դարում մոնղոլական արշավանքների պատճառով ծանր կորուստների առջև էր կանգնած նաև Հայոց հյուսիս-արևելքը, որի մեծ իշխանն էր Հասան Ջալալյանը՝ մոր կողմից Սարգիս Ամիրսպասալարի թոռը: Հմուտ դիվանագետի ու պետական գործչի ջանքերով երկրամասը փրկվում է արհավիրքից, կիսանկախ  կացություն է ստեղծվում, հիմնվում են եկեղեցական համալիրներ, բարգավաճում է տնտեսությունը, մշակույթը: 1216-1238 թթ. Հասան Ջալալյանը կառուցում է Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որի մասին գրում է հայոց պատմիջ Կիրակոս Գանձակեցին: Հասան Ջալալյան Մեծ իշխանի ջանքերով պայմանագիր է կնքվում մոնղոլների և Կիլիկիայի միջև:

4.18-րդ դարի սկզբներից Եսայի կաթողիկոսի և Ավան զորավարի ջանքերով ստեղծվում է Հայոց Սղնախներ ռազմականացված պետությունը, որը հաջողությամբ պատերազմում էր Օսմանյան Թուրքիայի բանակների դեմ: 1726 թ.  աշնանը Շուշիի սարահարթում Ավանի զորքը պարտության մատնեց Սարը Մուստաֆա փաշայի օսմանյան 40 հազարանոց բանակին: Հարևան երկրները ճանաչում էին Հայոց Սղնախները: Պետրոս Առաջին կայսրը Իվան Կարապետին որպես հատուկ դեսպան է ուղարկում Հայոց Սղնախներ: Ռուսաստանից չստանալով խոստացած աջակցությունը (մահացել էր Պետրոս I-ը), այն գյատևեց մինչև 1728 թ.:
5.Խամսայի մելիքություններ: Արցախի հինգ մելիքությունների միություն էր, վասալական կախման մեջ էր Պարսից շահից: Այն ճանաչել էր նաև Նադիր շահը: Շուշիի պարսից խան Իբրահիմը Արցախի արևմտյան շրջանները բնակեցնում է քրդական ցեղերով, որոնք աստիճանաբար այդ տարածքներից դուրս են մղում հայ բնակչությանը, ավերում նրանց ստեղծած մշակութային ժառանգությունը:
6.1918 թ. հուլիսի 22-ին Շուշիի Թեմական դպրոցի դահլիճում գումարվեց արցախահայության 1-ին Համագումարը: 180 պատգանավորները հիմնեցին Ղարաբաղի կառավարությունը, ընտրեցին նրա 7 անդամներին՝ Եղիշե Իշխանյանի գլխավորությամբ: Արցախի պետության կազմում էին նրա Հարավային և Հյուսիսային հատվածները, իսկ Արևմտյան հատվածը, որտեղ բնակեցվել էին քրդերը, չէր ենթարկվում Շուշիի կառավարությանը: Այն գործեց մինչև 1920 թ. մարտի 23-ը՝ Շուշիի հրկիզումն ու հայերի կոտորածը:
7.1923 թ. պատմական Արցախի մեկ քառորդ տարածքում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ որը Թուրքիայի ճնշմամբ տրվեց Ադրբեջանի վարչական ենթակայությանը: ԼՂԻՄ-ից դուրս մնացին ողջ հյուսիսային մասը /Գարդմանք/, արևմտյան մասը՝ Քարվաճառ, Շահումյան, Քաշաթաղ, Կովսական, Քաշունիք, Ջաբրայիլ, Ֆիզուլի, Աղդամ շրջաններով:

8.1988 թ. Արցախի հայությունը ապստամբում է, Մոսկվայից պահանջում միավորել Հայաստանի Հանրապետության հետ: Բաքվի իշխանությունները ներքին զորքերով ու գրոհայիններով օղակի մեջ էր առել Արցախահայությանը: Ինքնապաշտպանության կազմակերպման համար հիմնվեց Արցախի պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 1992 թ. Ադրբեջանի պարտադրած պատերազմին դիմակայելու համար ստեղծվեց ինքնապաշտպանության բանակ: Երեք տարի տևած պատերազմում հաղթեց արցախահայությունը: Ազատագրվեցին Արցախի պատմական տարածքների մի մասը ևս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր