Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին          ՍԴ-ն վարույթ ընդունեց ՀԷՑ-ին առնչվող ընդդիմադիրների դիմումը. «Ազատություն»       Մոսկվայում ձերբակալված Արայիկ Ամիրխանյանը գործակալական ցանց ուներ Հայաստանում, Աբազյանը ծածկադմփոց է արել, ԱԱԾ-ն կրկին պետք է քննություն իրականացնի    

16 սեպ 2025 22:32

Մոսկվայում ձերբակալված Արայիկ Ամիրխանյանը գործակալական ցանց ուներ Հայաստանում, Աբազյանը ծածկադմփոց է արել, ԱԱԾ-ն կրկին պետք է քննություն իրականացնի

Մոսկվայում ձերբակալված Արայիկ Ամիրխանյանը գործակալական ցանց ուներ Հայաստանում, Աբազյանը ծածկադմփոց է արել, ԱԱԾ-ն կրկին պետք է քննություն իրականացնիՌուսական լրատվամիջոցներն այսօր հայտնեցին, որ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով կալանավորվել է հայազգի գործարար Արայիկ Ամիրխանյանը։

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս 2021 թվականի աշնանը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքում ՀՀ մի խումբ քաղաքացիներ զբաղվում են լրտեսությամբ, իսկ օտարերկրյա քաղաքացիներ՝ հետախուզական աշխատանքով։ Նրանց թվում էր նաև Արայիկ Ամիրխանյանը։

«Ես անգամ հաղորդում ներկայացրի ԱԱԾ-ին, բայց պարզվեց՝ նրանք հետաքրքրված չէին գործ հարուցելու հարցում։ Նրանք անցկացրին ստուգում և ասացին, որ չի հաստատվում։ Ամիրխանյան Արայիկը, հիշեցնեմ, մտերիմ հարաբերություններ ուներ երգիչ Հայկոյի կնոջ՝ Անահիտ Սիմոնյանի, ինչպես նաև մի շարք քրեական հեղինակությունների, օրինակ՝ «Չաղ Ռուստամի» հետ։ Նա խումբ էր հավաքել, որոնց մեջ նաև Մոլդովայի քաղաքացի կար։ Նրանք զբաղվում էին տեղեկատվություն հավաքելով Հայաստանի տարածքում, մասնավորապես՝ ինչպես Հայաստանի Զինված ուժերի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության, 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահ զորքերի վերաբերյալ։ Իմ ունեցած տվյալներն ու նյութերը ես այն ժամանակ ներկայացրել եմ ԱԱԾ-ին»,– պատմեց Ավագյանը։

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ի ստուգումն իրականացվել է հետևյալ կերպ․ զանգել և հեռախոսով հարցրել են, արդյոք նա օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցո՞ւմ է, թե ոչ։ «Այդպես էին ստուգումն անցկացրել։ Հետո, երբ այցելեցի Աբազյան Արմենին, ով այն ժամանակ ԱԱԾ տնօրենն էր, նա լուրջ դեմքով ասաց․ «Նյութերը բավարար չեն, որ գործ հարուցեն»»,– նշեց մեր զրուցակիցը։

Ավագյանն ընդգծեց, որ դեռ այն ժամանակ հայտնել է, թե Ամիրխանյանը աշխատում է Ուկրաինայի հատուկ ծառայությունների համար և ռազմական հետախուզությանը տեղեկություններ էր փոխանցում, որոնք Ուկրաինան տրամադրում էր Ադրբեջանին՝ այդ երկրի հետ համագործակցության շրջանակում։

«Հիմա Ամիրխանյան Արայիկը, լինելով ուկրաինական գործակալ, տվել է տեղեկություններ Ուկրաինայի նախկին պատգամավորի մասին, որը ապաստան էր գտել Ռուսաստանում, և արդյունքում ուկրաինական հետախուզությունը վերացրել է նրան։ Իսկ այն լրտեսները, որոնք նրա խմբում աշխատում էին Հայաստանում և որոնց մասին ես տեղեկություններ էի հայտնել, անպատիժ մնացին։ Նրանց նկատմամբ հայրենիքի դավաճանության և լրտեսության հոդվածներով պետք էր քրեական գործեր հարուցել։ Նրանք շարունակում են քնած լրտեսներ մնալ և կօգտագործվեն այն ժամանակ, երբ հարմար լինի»,– արձանագրեց Բորիս Ավագյանը։

Նա ընդգծեց, որ ԱԱԾ-ին ներկայացրած իր հաղորդումից անցել է արդեն չորս տարի, և միայն հիմա է այդ անձը կալանավորվել որպես գործակալ Ռուսաստանի Դաշնությունում, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում իր կատարած աշխատանքի համար նա և իր թիմը մնացին անպատիժ, քանի որ «Աբազյանը ծածկադմփոց արեց»։

«Կրկնում եմ, նրա հավաքագրած խումբը ապրում և գործում է։ ԱԱԾ-ն հիմա պարտավոր է վեր հանել նյութերը և նոր ստուգում իրականացնել իմ ներկայացրած հաղորդման հիման վրա։ Ընկերներ, հասկացեք, պատերազմը չի ավարտվել, թշնամին աշխատում է։ Հիմար բաներ են խոսում, թե խաղաղություն է արդեն։ Ի՞նչ խաղաղություն, երբ նրանք այսօր էլ շատ ակտիվ աշխատանք են տանում։ Այժմ պետք է ԱԱԾ նոր ղեկավարը և ՊՆ ռազմական հետախուզությունը բարձրացնեն այդ նյութերը, նորից վերանայեն, կանչեն մարդկանց, որոնց անունները ԱԱԾ-ում կան, և նորմալ ցուցմունք պահանջեն։

Կրկնում եմ՝ Ամիրխանյանի բոլոր կապերը, ում հետ նա հարաբերությունների մեջ է եղել Հայաստանի Հանրապետությունում, հերթով ցուցակված են։ Պետք է նաև պարզել, թե ինչու էր Աբազյան Արմենը ծածկադմփոց անում, ինչ պատճառով։ Սա առավել քան կարևոր է, հատկապես հիմա, երբ հաստատվել է, որ Ամիրխանյան Արայիկը իսկապես ուկրաինական գործակալ է»,– ասաց Ավագյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր