Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը          Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը       Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել, կա 3 զnh    

14 սեպ 2025 18:10

Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդը մոտեցել է միջացառման անցկացման վայրին, նռնակ է նետել ոստիկանների վրա և կրակել ինքնաձիգից

Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդը մոտեցել է միջացառման անցկացման վայրին, նռնակ է նետել ոստիկանների վրա և կրակել ինքնաձիգիցՕկուպացված Ստեփանակերտում տղամարդը նռնակ է նետել ոստիկանի վրա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` նշելով, որ կասկածյալը հայ է, 1967 թվականին ծնված Կարեն Ալբերտյ Ավանեսյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ավանեսյանը քաղաքից դուրս գտնվող անտառի թաքստոցից նախապես վերցրել էր Կալաշնիկովի ինքնաձիգ, 4 փամփուշտատուփ, ինչպես նաև նռնակ։ 

«Դրանից հետո նա փորձել է մոտենալ քաղաքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի վայրին և ձերբակալվել ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ձերբակալության ժամանակ Ավանեսյանը 3 նռնակ է նետել ոստիկանների վրա և կրակել ինքնաձիգից», - ասվում է հաղորդագրության մեջ։

Միջադեպի արդյունքում վիրավորվել է ոստիկաններից մեկը։ Ավանեսյանը նույնպես վիրավորվել է և ձերբակալվել։

facebook sharing button 614twitter sharing buttonsharethis sharing buttonemail sharing button

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր